ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրաքի համբերությունը Թուրքիայի հարցում սպառվել է

REUTERS/Carlo Allegri

Թուրք-իրաքյան հարաբերությունները կրկին խիստ լարված բնույթ են ստացել: Ամիսներ շարունակ Թուրքիային իր զինված ուժերն Իրաքի տարածքից դուրս բերելու բազմաթիվ կոչերից հետո Բաղդադն անցել է գործնական քայլերի:

Նախորդ շաբաթ Թուրքիայի խորհրդարանը քվեարկել էր ևս մեկ տարով Իրաքում թուրքական զորքերի ներկայությունը պահպանելու օգտին: Հիշեցնենք, որ Թուրքիայի շուրջ 150 զինծառայողներ և 25 տանկեր տեղակայված են Իրաքի հյուսիսային Նինվե նահանգի Բաշիքա ռազմաբազայում: Այն ընկած է Մոսուլից 30 կիլոմետր հեռավորության վրա: Դեռևս 2014 թվականին թուրքական ուժերը վերապատրաստում և աջակցում էին քրդական Փեշմերգայի ուժերին ու սուննիական խմբավորումներին: Իսկ 2015 թվականի դեկտեմբերին Թուրքիան անսպասելիորեն ավելի ուժեղացրեց իր ներկայությունը Բաշիքա ռազմաբազայում՝ հարուցելով պաշտոնական Բաղդադի դժգոհությունը:

Ի պատասխան՝ Իրաքի խորհրդարանը երկրի կառավարությունից պահանջել է վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունները և թուրքական օկուպացիայի դեմ բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ:

Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրաքի ԱԳՆ: Իրաքի վարչապետը զգուշացրել է Թուրքիային, որ Իրաքում թուրքական զորքերի ներկայությունը կարող է տարածաշրջանային պատերազմի պատճառ դառնալ, հայտնում է Reuters գործակալությունը: Իր հերթին, Անկարան ևս հրավիրել է Իրաքի դեսպանին և իր դժգոհությունները հայտնել «Իրաքի խորհրդարանի անընդունելի որոշման հետ կապված, այդ թվում նաև Թուրքիայի նախագահի հասցեին հնչած կեղտոտ մեղադրանքների համար»,- նշում է թուրքական Yeni Safak-ը: Անկարան պնդում է, որ Իրաքի խորհրդարանի որոշումը չի արտահայտում իրաքցիների դիրքորոշումը՝ նշելով, որ Իրաքում թուրքական զորքերի ներկայանություն անհրաժեշտ է ահաբեկչության դեմ պայքարելու, սեփական սահմանների անվտանգությունն ապահովելու և Իրաքի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար:

Ենթադրվում է, որ Բաղդադի և Անկարայի հարաբերությունների հերթական սրացումը կապված է Մոսուլի ազատագրման գործողությունների նախապատրաստման հետ: Գործողությունը ղեկավարում են Իրաքի կառավարությունը և ԱՄՆ-ը, մասնակցում են նաև Իրաքի քրդական ուժերը: Անկարան մտավախություն ունի, որ Մոսուլի գրավմամբ կարող են թուլանալ տեղի սուննիական ուժերի դիրքերը, որոնց Թուրքիան զգալի աջակցություն է ցուցաբերում: Իսկ սուննիական ուժերի թուլացումը, այն էլ Բաղդադի շիական կառավարության օգտին, ամենևին չի բխում Թուրքիայի շահերից: Հավանաբար, հենց այս պատճառով Թուրքիան վերջերս Մոսուլի գործողություններին մասնակցելու պատրաստակամություն է հայտնել, ինչին, սակայն, Իրաքի կառավարությունը դեմ է: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: