Ռուսաստան-Թուրքիա. համագործակցություն ընդդեմ Արևմուտքի՞
Ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին այցը Թուրքիա ավարտվեց շատերի համար անսպասելի արդյունքներով: Մասնավորապես պարզ դարձավ, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների ճգնաժամը երկարատև բացասական ազդեցություն չի ապահովի, ինչպես ենթադրում էին Արևմուտքում:
Պուտինն ու էրդողանը բանակցությունների ժամանակ անդրադարձել են երկկողմ հարաբերությունների գրեթե բոլոր ոլորտներին և որոշ՝ բավականին կարևոր հարցերում կարողացան համաձայնության գալ: Այսպես, կողմերը վերջապես ստորագրեցին «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը, որը նախատեսում է մինչև 2019 թվականի դեկտեմբերը գազատարի երկու ճյուղի կառուցում: Սա Ռուսաստանին թույլ կտա ազատվելու դեպի Եվրոպա գազի մատակարարման համար Ուկրաինայի տարածքով տարանցման կախվածությունից՝ փոխարենը մեծացնելով Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից:
Իհարկե գործարքից շահում է նաև Թուրքիան. Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են «Թուրքական հոսք» նախագծի շրջանակներում գազի գնի զեղչման հարցի շուրջ ևս։ Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ «Գազպրոմ»-ին հանձնարարվել է տարբերակներ մշակել Թուրքիային մատակարարվող գազի գնին զեղչելու համար։
Միևնույն ժամանկ Ռուսաստանի կառավարությունը որոշել է ընդունել թուրքական գյուղմթերքը: Նշվում է, որ թուրք գործընկերների համար ռուսական շուկա վերադառնալը գնահատվում է տարեկան 500 միլիոն դոլար:
Բանակցությունների ժամանակ քննարկվել է նաև երկու երկրների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը։ Թուրքական NTV հեռուստաալիքը, վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրը, հայտնում է, որ Թուրքիան կարող է դիտարկել հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակման վերաբերյալ ռուսական առաջարկը։ Պուտինի խոսքերով՝ Ռուսաստանը պատրաստ է ռազմատեխնիկական ոլորտում Թուրքիայի հետ փոխգործակցությանը, որը հագեցած է խոշոր նախագծերով և որոնց շուրջ բանակցություններ են ընթանում։
Կողմերը քննարկել են նաև Ղրիմի թաթարների հարցը և սիրական հակամարտությունը: Ինչպես մեկնաբանել են Կրեմլում, այս հարցերում կողմերի դիրքորոշումները տարբերվում են, սակայն երկխոսություն կա: «Թե՛ Ռուսաստանը, թե՛ Թուրքիան հանդես են գալիս արյունահեղության շուտափույթ դադարեցման օգտին։ Ռուսաստանն ու Թուրքիան շարունակելու են համագործակցությունը Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար։ Այդ համագործակցությունը իրականացվելու է մասնավորապես զինվորականների, հետախուզության, արտգործնախարարությունների կողմից», - բանակցությունների արդյունքում հայտարարել է Պուտինը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պաշտպանում են Հալեպից զինյալների դուրսբերման վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստաֆան դե Միստուրայի առաջարկությունն՝ արյունահեղությանը վերջ դնելու համար:
Ռուսաստանի և Թուրքիայի միջև Սիրիայի հարցում նման պայմանավորվածությունների ձեռքբերումը և ընդհանրապես ռուս-թուրքական հարաբերությունների նման որակական փոփոխությունը կարելի է դիտարկել սիրիական հակամարտության հարցում Ռուսաստան-Արևմուտք հակասությունների վերջին սրացման համատեքստում: Արևմուտքի կողմից մեկուսացման հերթական ալիքի ֆոնին Ռուսաստանին անհրաժեշտ էր միջազգային ասպարեզում իր դիրքերի որոշակի բարելավում: Ռուս-թուրքական այս մերձեցումը վերլուծաբանները հակված են դիտարկել որպես համագործակցություն՝ ընդդեմ Արևմուտքի: Նշենք, որ չնայած Թուրքիան մասնակցում է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային՝ այժմ նա լարված հարաբերություններ ունի ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, բացի այդ Անկարայի համար շատ կարևոր էր ՌԴ հետ առևտրատնտեսական համագործակցության հարցի լուծումը:
այլ նյութեր այս թեմայով
- Ի՞նչ կփոխի Թուրքիայի երկրաշարժը տարածաշրջանում Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը կարող է լրջորեն փոխել աշխարհաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում։...
- Աստանայում մեկնարկել են Պուտին-Էրդողան բանակցությունները Հանդիպումը տեղի է ունենում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների համաժողովի շրջանակներում:
- Պուտինն ու Էրդողանը կքննարկեն առևտրատնտեսական կապերի ընդլայնումը Դա նշանակում է նաև շարունակել կարծիքների փոխանակումը միջազգային օրակարգի ակտուալ հարցերի շուրջ
- Էրդողանն ասել է, որ ԱՄՆ-ը ուշացնում է F-16-երի մատակարարումները Թուրքիայի ՌՕՈւ-ի համար «Այդ հարցը դեռ սեղանին է»,- ասել է Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու համար Մադրիդ մեկնելուց առաջ տված...
- Էրդողանը նախատեսում է բանակցել Պուտինի հետ «Այս շաբաթ ես նախատեսում եմ բանակցել պարոն Պուտինի հետ», - ասաց նա։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ