ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՄԱԿ-ի ԱԽ-ն սկսել է Հալեպի վերաբերյալ բանաձևի նոր նախագծի քննարկումը

ryb.ru

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն սկսել է սիրիական Հալեպ քաղաքի վերաբերյալ բանաձևի նոր նախագծի քննարկումը, որը պատրաստել է Նոր Զելանդիան և նախատեսում է բնակավայրից զինյալների դուրսբերում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի նախաձեռնությանը համապատասխան: Ինչպես TACC-ին հայտնել է Նոր Զելանդիայի՝ ՄԱԿ-ին առընթեր մշտական ներկայացուցիչ Ջերարդ վան Բոհեմենը, փաստաթուղթը տարածվել է ԱԽ-ի անդամ 15 երկրների շրջանում, և դրա շուրջ արդեն բանակցություններ են սկսվել:

Դիվանագտի խոսքով՝ քննարկումների առաջին արդյունքները «հուսադրող են»: «Բայց առայժմ մենք այնքան էլ լավատեսորեն չենք տրամադված: Մենք պետք է վստահ լինենք, որ բանաձևի ընդունումն իրոք ինչ-որ բան կփոխի»,- ասել է Բոհեմենը:

Նա չի նշել բանաձևի նախագծի շուրջ քվեարկության անցկացման ժամկետը՝ չբացառելով, որ այն կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ, երբ Լոզանում Սիրիայի շուրջ բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և այլ երկրների մասնակցությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    20.12.2025
       
    21.12.2025
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: