ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի կրթության նախարարը ցեղասպանությունների և զանգվածային ոճիրների հետազոտման խումբ է ստեղծել

Alchetron
Ֆրանսիայի ազգային կրթության և բարձրագույն ուսման նախարարուհի Նաժադ Վալո-Պելքասեմը հոկտեմբերի 18-ին հանդես է եկել նախաձեռնությամբ՝ ստեղծելու խումբ, որն ուսումնասիրելու է ցեղասպանությունները և զանգվածային ոճիրները, հայտնում է «Նոր Յառաջը»:
Խմբի նպատակն է լավագույնս ըմբռնել դրանք, ինչպես նաև՝ պայքարել ցեղասպանությունների ժխտողականության և դրանց կրկնման դեմ:

Առաքելությունը, որն ստեղծվում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի անց, վստահված է պատմաբան, Ազգային կրթության ընդհանուր քննիչ Վենսան Տիվքլերին: Այն գլխավորելու է 12 տարբեր երկրների քաղաքացիներից բաղկացած 46 հոգանոց խումբը:

Առաքելության անդամները պատմության, հասարակագիտության, մարդաբանության հետազոտողներ, երկրորդական կամ բարձրագույն վարժարանների դաստիարակ-դասախոսներ, իրավաբաններ, լրագրողներ կամ հոգեվերլուծաբաններ են:

Նորաստեղծ խումբը կպատրաստի ցեղասպանությունների և զանգվածային ոճիրների մասին մի տեղեկագիր, որպեսզի դյուրացվի դրանց ըմբռնումը և ուղենշվեն կանխարգելման նոր ձևեր: Առաքելությունն իր եզրակացությունները պետք է հանձնի  մեկ տարվա ընթացքում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: