ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Էրդողանն ամեն ինչի համար արդարացում ունի

Reuters

Թուրքիայում ընդդիմադիր քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների և համանախագահների ձերբակալությունը սպառնում է վերածվել լուրջ քաղաքական ճգնաժամի: Նույնիսկ Թուրքիայի համար, որտեղ հատկապես հեղաշրջման անհաջող փորձից հետո, բռնաճնշումները և քաղաքական հալածանքները  միանգամայն սովորական են դարձել, պատգամավորների ձերբակալությունն ուղղակի աննախադեպ է: Այսպես, երկրի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը ԺԴԿ պատգամավորների ձերբակալությունը հայտարարել է հակասահմանադրական, ինչն առաջացրել է Անկարայի զայրույթը:

«Նրանք դեռ կվճարեն սրա համար», - այս կապակցությամբ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը՝ հավելելով, որ ոչ մի կուսակցության hարիր չէ նման հայտարարություններով հարձակում գործել երկրի նախագահի և կառավարության վրա:   

Անկարայի պնդմամբ՝ պատգամավորների ձերբակալությունը միանգամայն սահմանադրական է՝ հաշվի առնելով Թուրքիայում ընդունված սահմանադրական փոփոխությունը, որով նախատեսվում է անձեռնմխելիությունից զրկել այն պատգամավորներին, որոնց գործով դատական մարմինների կողմից հետաքննություն է անցկացվում:

Նշենք, որ դեռևս այն ժամանակ միանգամայն ակնհայտ էր, որ Էրդողանի պնդմամբ ընդունված փոփոխությունն ուղղված է քրդամետ կուսակցության պատգամավորների դեմ: Թուրքական իշխանությունները բազմիցս մեղադրել են Ժողովուրդների դեմոկրատիա կուսակցությանը Թուրքիայիում ահաբեկչական համարվող Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապի մեջ: Օգոստոսի թուրքական դատախազությունը հայտարարեց, որ պատրաստ է ԺԴԿ համանախագահ, Էրդողանի գլխավոր ընդդիմախոսներից Սալահեթթին Դեմիրթաշի դեմ քրեական գործ հարուցել ահաբեկչական կազմակերպությունների քարոզչության համար. քրեական գործը մասնավորապես կապված է 2013 թվականին Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլա Օջալանի օգտին Դեմիրթաշի ելույթների հետ:

Այսպիսով, քուրդ պատգամավորների ձերբակալելու Էրդողանի վիճելի քայլը ունի միանգամայն սահմանադրական հիմքեր, միանգամայն այլ հարց է մեղադրանքի արդարացիությունը: Այս առումով նշենք, որ էրդողանը բազմիցս հայտարարել է, որ «Թուրքիայում չկա «քրդական հարց», կա ահաբեկչության խնդիր», և այս համատեքստում քրդերի շահերի պաշտպանությունը թուրքական իշխանությունների կողմից կարող է ներկայացվել որպես ահաբեկչության քարոզչություն: 

Նշենք, որ քուրդ պատգամավորների ձերբակալությամբ Էրդողանը միանգամից լուծում է երկու խնդիր. քրդերի ձայներն այլևս լսելի չեն դառնում, միևնույն ժամանակ վերացվում է Էրդողանի թիվ մեկ խնդրի՝ երկրի նախագահական կառավարման ձևի անցնելու ճանապարհին ևս մեկ խոչընդոտ՝ խորհրդարանում ներկայությունից դրա դեմ հանդես եկող քրդական կուսակցության պատգամավորներին զրկելով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 0 կմ/ժ
    9 C°
     
    21°   
    18.05.2024
    22°  12° 
    19.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: