ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անթիլիասի Մայրավանքում հանդիպել են Ծառուկյանն ու Արամ Ա. Կաթողիկոսը

Անթիլիասի Մայրավանքում նոյեմբեր 16-ին տեղի է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի ու գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Այդ մասին տեղեկանում ենք կաթողիկոսության պաշտոնական հաղորդագրությունից։
Ըստ աղբյուրի, Գագիկ Ծառուկյանը հատուկ Լիբանան է ժամանել՝ սիրահայությանն իր օգնությունն առաջարկելու և այդ առումով Արամ Ա.-ի պատկերացումներն իմանալու համար:

Ծառուկյանը հայտնել է, թե պատրաստ է շարունակել իր աջակցությունը Սիրիայի հայ համայնքին և ասել, որ Մայրավանք է այցելել նաև Արամ Ա. Կաթողիկոսի օրհնությունն ստանալու:

Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել գործարարին՝ եկեղեցաշինության և բազմաթիվ բարեգործությունների համար և նշել, որ այսօր հայության առաջնահերթ խնդիրներից մեկը մնում է սիրիահայությանն օժանդակելու հարցը:
«Սիրիայի հայ համայնքի պահպանումը ամէ՛ն իմաստով հրամայական է. սակայն նրանք, ովքեր իրենց կամքով հեռանում են Սիրիայից, մեկ ու հստակ հասցե պէտք է ունենան՝  Հայաստան», -ասել է Կաթողիկոսը։
Հանդիպմանը մասնակցել են սփյուռքահայ քաղաքական գործիչներ, հոգևոր առաջնորդներ, համայնքի ներկայացուցիչներ:

Նշենք, որ մեկ տարի առաջ Գագիկ Ծառուկյանը կրկին այցելել էր Անթիլիաս և 500 հազար դոլար  նվիրել սիրիահայությանը և Անթիլիասին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    8 C°
     
    18°  11° 
    07.05.2024
    19°  11° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: