ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Շանհայի համագործակցության կազմակերպությունն այլընտրա՞նք է ԵՄ-ին Թուրքիայի համար

Global Times

Շանհայի համագործակցության կազմակերպությո՞ւն, թե՞ Եվրոպական Միություն: Մի հետաքրքիր երկընտրանք, որի առջև Թուրքիան այժմ կանգնած է: Այսօր Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ ԵՄ-ի փոխարեն Թուրքիան կարող է սկսել ՇՀԿ-ի անդամակցությունը:

«Թուրքիան պետք է նախևառաջ հանգիստ լինի Եվրամիության հարցում և չկենտրոնանա դրա վրա: Ոմանք կարող են քննադատել ինձ, բայց ես արտահայտում եմ իմ կարծիքը: Օրինակ, ես ասել եմ՝ ինչո՞ւ չպետք է Թուրքիան լինի Շանհայում 5-ում», - հայտարարել է Էրդողանը Hurriyet –ին:

Էրդողանը նաև հավելել է, որ ինքն արդեն քննարկել է գաղափարը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:

«ԵՄ-ն հետաձգում է մեր անդամակցությունն արդեն 53 տարի: Ինչպե՞ս կարող է նման բան տեղի ունենալ», - ասել է Թուրքիայի նախագահը:

Հիշեցնենք, սակայն, որ սա առաջին դեպքը չէ, որ Թուրքիան խոսում է իր մտադրության մասին ԵՄ-ն  փոխարինել ՇՀԿ-ով: 2013 թ.-ին Թուրքիայի այնժամ վարչապետ Էրդողանն առաջին անգամ հայտարարել է ՇՀԿ անդամ դառնալու իր մտադրության մասին և, անգամ կատակով ասել է. «Ընդունեք մեզ դեպի Շանհայ Հինգ, և մենք կվերանայենք  ԵՄ-ի մեր ուղղությունը»: Հետագայում նա խոսեց այդ մասին, բայց արդեն բավականին լուրջ կերպով:

«Իհարկե, երբ ԵՄ-ի գործը լավ չի ընթանում, որպես 75 միլիոնի վարչապետ դուք փնտրում եք այլընտրանքներ: Սա այն է, ինչ ես ասել եմ պարոն Պուտինին օրերս՝«Վերցրու մեզ Շանհայի հնգյակ և մենք կմոռանանք ԵՄ-ն և հրաժեշտ կտանք դրան», - Էրդողանն ասել է՝ նշելով, որ ՇՀԿ-ն ավելի ուժեղ է, քան ԵՄ-ն:

Նշենք, որ ներկայումս Թուրքիան ՇՀԿ-ում ունի երկխոսության գործընկերոջ կարգավիճակ:

Հետաքրքիրն այն է, թե ինչու է Թուրքիան այժմ կրկին հիշել, որ ՇՀԿ-ն կարող է դառնալ այլընտրանք ԵՄ-ին: Պատասխանը շատ պարզ է. ճգնաժամը Ռուսաստանի հետ հարաբերություններում ավարտվել է, և այժմ երկու երկրների միջև զարգանում է բավականին լավ համագործակցություն: Միևնույն ժամանակ, ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները լարված են ավելի, քան երբևէ: Եթե ​​մի քանի ամիս առաջ միգրացիոն գործարքով Թուրքիան շանտաժի էր ենթարկում ԵՄ-ին, ապա այժմ դա չի աշխատում հեղաշրջման փորձից հետո, երբ ժողովրդավարությունը երկրում, ինչպես շատերն են ասում, «մեռնում» է: 

Նման իրավիճակում, երբ Թուրքիան չունի մտադրություն կամ չի ցանկանում կատարել իր պարտավորությունները ԵՄ անդամ դառնալու համար, նրան ոչինչ չի մնացել, քան մեղադրել ԵՄ-ին գործընթացը ձգձգելու համար և փնտրել այլընտրանք: Իհարկե, դժվար է ասել, թե արդյոք կարելի է դիտարկել ՇՀԿ-ն որպես այլընտրանք ԵՄ-ին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 62%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: