Արցախում վիրավորված 19-ամյա և 24-ամյա զինծառայողների վիճակը կայուն ծանր է. «Մուրացան» հոսպիտալի տնօրեն
Նշենք, որ այսօր «ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն է շրջանառվել, որ երեկ ԼՂՀ-ում Մարտունու ուղղությամբ 2 զինվորներ են վիրավորվել:
«Մուրացան» հոսպիտալի տնօրենը Tert.am-ին հայտնեց, որ երեկ Ստեփանակերտի հոսպիտալից իրենց մոտ են տեղափոխվել պայմանագրային զինծառայող 24-ամյա Քաջիկ Բադալյանը և ժամկետային զինծառայող 19-ամյա Կարապետ Միքայելյանը։
«Քաջիկ Բադալյանի վիճակը ծանր կայուն է, որովայնի թափանցող վիրավորում է և աջ ազդրի միջին երրորդականի գնդակային բեկորային վիրավորում: Կարապետ Միքայելյանի վիճակը ևս ծանր կայուն է, Կարապետի մոտ գլխի թափանցող վիրավորում է»,- ասաց Ասատուրյանը:
Հարցին, թե 2 զինվորների կյանքին վտանգ սպառնո՞ւմ է, հոսպիտալի տնօրենը պատասխանեց. «Իհարկե, սպառնում է: Հրազենային վիրավորում է, իհարկե, կյանքին վտանգ կարող է սպառնալ և սպառնում է»:
Նշենք, որ «Արմենպրես»-ը տեղեկացնում է Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ տեղափոխված մեկ այլ վիրավոր զինծառայողի՝ Արցախի Աշան գյուղի բնակիչ 32-ամյա Գագիկ Պողոսյանի մասին։
Արցախի զինվորական հոսպիտալից Tert.am-ին հրաժարվեցին տեղեկություն հայտնել վիրավոր Գագիկ Պողոսյանի այնտեղ գտնվելու և վիճակի մասին։
Հիշեցնենք, որ ըստ ՊԲ հաղորդագրության՝ նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը շփման գծի արևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 միլիմետրանոց ականանետ (10 արկ) և հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):
այլ նյութեր այս թեմայով
- 7 օր առաջնագծում. Արցախի ՊՆ-ն ամփոփել է իրավիճակը սահմանին ՊԲ առաջապահ զորամասերը տիրապռտում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել...
- Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ`...
- 7 օր առաջնագծում. Արցախի ՊՆ-ն ամփոփել է իրավիճակը սահմանին ՊԲ-ի առաջապահ ուժերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, շարունակել են հստակորեն իրականացնել առաջադրված...
- 7 օր առաջնագծում. Արցախի ՊՆ-ն ամփոփել է իրավիճակը սահմանին ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել...
- Ադրբեջանը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. Արցախի ՊՆ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրադրությունն...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ