ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սփյուռքահայերը`որպես դիտորդներ, կմասնակցեն 2017-ի ԱԺ ընտրություններին

panorama.am

Դեկտեմբերի 5-ին «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության վերաբերյալ քննարկման ժամանակ,  կանադահայ դերասանուհի և պրոդյուսեր Արսինե Խանջյանը հայտնել է, որ 2017-ի հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սփյուռքի ներկայացուցիչները դիտորդական առաքելություն կիրականացնեն, հայտնում է PanArmenian.net-ը:

Նա մանրամասնել է, որ Սփյուռքի և Հայաստանի հայտնի հայերի կողմից ստեղծված «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության ստորագրահավաքին արդեն իսկ հազարավոր հայեր են միացել:

«Շատ համախոհ հայերի հետ ձեռնարկել ենք դիտորդական նախաձեռնություն, որի նպատակն է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստան բերել Սփյուռքի մեր հայրենակիցներին, թույլ տալ մասնակից լինել Հայաստանի քաղաքական գործընթացներին, սեփական ներդրումն ունենալ ավելի ժողովրդավարական, օրենքի երկիր կառուցելու գորրծում»,- «Սփյուռքի և ՀՀ հայտնի հայերը՝ հանուն ժողովրդավարության և թափանցիկ ընտրությունների. «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության առաջիկա քայլերը» թեմայով քննարկմանն ասել է Արսինե Խանջյանը:

Խանջյանը մանրամասնել է, որ Հայաստանում, Սփյուռքում արդեն մի քանի կազմակերպված խումբ աշխատում է նախաձեռնության իրականացման ուղղությամբ, ստանում են հայտեր ամբողջ աշխարհի սփյուռքահայերից:

«Նրանց կտրամադրվեն անհրաժեշտ գիտելիքներ Հայաստանում դիտորդական առաքելություն իրականցելու համար, կլինի հստակ ծրագիր, որը կհամակարգի նրանց գործունեությունը Հայաստանում»,- տեղեկացրել է բանախոսը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: