ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիլիկիո կաթողիկոսարանը տարածքի վերադարձի հայցով դիմում է ՄԻԵԴ Թուրքիայի դեմ

armenpress.am

Թուրքիայի Սահմանադրական դատարանը մերժել է Սիսի կաթողիկոսարանի տարածքի վերադարձի մասին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պահանջով դատի քննարկումը: 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հայտարարել է հայցը Մարդու իրավունքների եվրոպական դատարան տանելու մասին:

«Դեկտեմբերի 6-ը կարևոր օր է լինելու ընդհանրապես հայ ժողովրդի և մասնավորապես հայ եկեղեցու համար: Սա առաջին իրավական քայլն է ընդդեմ Թուրքիայի` 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո: Իրավական այս գործընթացը երկար և լուրջ մտորումների, խորհրդակցության և ուսումնասիրության արդյունք է` հիմնված միջազգային իրավունքի վրա, այդ թվում և 1932 թվականի Լոզանի կոնֆերանսի որոշումների վրա, որն առնչվում է Թուրքիայի Հանրապետության սահմաններում բնակվող փոքրամասնություններին»,- հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը Լիբանանից ուղիղ տեսուղերձի ժամանակ:

Նա համոզմունք է հայտնել, որ եկել է ժամանակը ճանաչման փուլից անցնելու փոխհատուցման փուլի` այդ ճանապարհին չմոռանալով Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը:

«Դեկտեմբերի 6-ին մեր թղթածրարը, այլ խոսքով` Սիսի կաթողիկոսարանի վերադարձի մեր պահանջը պաշտոնապես պետք է Ստրասբուրգում ներկայացվի ՄԻԵԴ: Հաջորդ օրը` դեկտեմբերի 7-ին, Բելգիայում մամուլի ազգային ակումբում տեղի կունենա հրապարակային մամուլի ասուլիս` մասնակցությամբ մեր իրավական մարմնի հինգ անդամների: Ասուլիսին ներկա կլինեն միջազգային մամուլի ներկայացուցիչները, ինչպես նաև ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքական ու կուսակցական պատասխանատուներ»,- հայտարարել է Արամ Ա կաթողիկոսը:

Նա նշել է, որ այս դատը Մեծի Տանն Կիլիկիո դատը չէ, ոչ էլ մեր եկեղեցու դատն է, այլ մեր ժողովրդի: 

«Մենք այս գիտակցությամբ, այս հեռանկարով ճամփա ելանք և պետք է շարունակենք իրավական այս ընթացքը: Մենք պետք է շարունակենք Ցեղասպանության ճանաչման գործընթացը: Միաժամանակ, հավատացած եմ, որ ժամանակը եկել է, որ մենք` Հայաստանը և Սփյուռքը, մեր բոլոր կազմակերպություններով պետք է մուտք գործենք իրավական դաշտ: Մենք պահանջատեր ժողովուրդ ենք»,- հայտարարել է նա:

Արամ Ա կաթողիկոսը հայտարարել է, որ հայկական հարցը արդարության հարցն է: «Դա մեր ժողովրդի հարցն է: Մենք երբեք չենք մոռանում Հայոց ցեղասպանությունը: Ճանաչումն ու փոխհատուցումը մեր հստակ պահանջն է որպես ժողովուրդ և եկեղեցի: Մենք ցանկանում ենք արդարություն միջազգային հանրությունից»,- հայտարարել է նա: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: