ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հեքիաթս այնտեղ է, որտեղ երկինքը հատում է երկիրը….

www.santasofficialnorthpolemail.com

Նամակ Ձմեռ Պապիկին:

 «Սիրելի Ձմեռ Պապիկ,

ես Էմիլին եմ, 16 տարեկան: Ապրում եմ ոչ այնքան մեծ, բայց շատ գեղեցիկ քաղաքում՝ Երևանում: Չնայած, հավանաբար կարող էի ինձ չներկայացնեի էլ, քանի որ երբ փոքր էի, մայրիկս միշտ ասում էր, որ դու բոլոր փոքրիկներին ճանաչում ես ու հետևում ես ամբողջ տարին: Հենց այդ պատճառով էլ ես միշտ փորձում էի չարաճճիություններ չանել ու ամբողջ տարին սպասում էի քեզ: Իսկ երբ ինձ միայնակ էի զգում, գնում էի պատուհանի մոտ և հազիվ վիզս երկարացնելով դուրս էի նայում՝ հենց այնտեղ, որտեղ երկինքը հատում է երկրին: Չգիտեմ թե  ինչու է այդ անծայրածիր հատման գիծն ինձ միշտ այդքան կախարդական  թվացել:

Այդ ժամանակից ի վեր անցել են շատ տարիներ, բայց չեմ կարող ասել, որ շատ բան է փոխվել… Իհարկե ես դարձել եմ ավելի հասուն և չեմ վախենա ասել, որ անցել եմ որոշ բարդությունների միջով, սակայն մինչև հիմա, երբ ինձ միայնակ և լքված եմ զգում, հին սովորություններիս համաձայն գնում եմ պատուհանի մոտ և սկսում հետևել հորիզոնի կախարդական գծին:

 Քիչ չի եղել, որ մտածել եմ քո մասին… անգամ օրեր են եղել, որ դու եղել ես իմ միակ հույսը: Գիտես, շատերը կարող են մտածել, որ իմ խոսքերն ու մտքերն ուղղակի անհեթեթություն են, կամ որ դու ուղղակի իմ վառ երևակայության արդյունքն ես… իսկ ես կասեմ մի բան՝ ես չեմ կաշկանդվում իմ երևակայություններից  ու ոչ սովորական մտածելակերպից, քանի որ այդ ամենը կերտում է ինձ հենց այնպիսին, ինչպիսին ես կամ, այնպիսին, ինչպիսին ես դարձել եմ:

 Իմ հաջորդ միտքը հավանաբար հնչելու է ավելի տարօրինակ… երբ ես ազատ եմ լինում, հաճախ ինչ-որ բանից հուսահատված և հիասթափված,  փորձում եմ պատկերացնել քեզ արտաքնապես: Ու հաճախ լինում է այնպես, որ իմ պատկերացումները տարբերվում են սովորականից: Ես չեմ պատկերացնում քեզ կլոր օպտիկական ակնոցներով կամ գեր կառուցվածքով: Իմ երևակայության մեջ դու թմբլիկ, բայց ոչ գեր կառուցվածքով, ամուր կոպիտ ձեռքերով իմ ձմեռ պապիկն  ես ….ունես բաց շագանակագույն աչքեր, նեղ սիրուն քիթիկ և ճերմակ հոնքեր, որոնք ավելի են ընդգծում աչքերիդ բարությունը: Դու բնակվում ես իմ ենթագիտակցության մեջ՝ արարելով բարություն ու գթասրտություն:

Շարունակելով ոչ սովորական իմ մտածելակերպի գյուտերի շարքը, կասեմ, որ բոլորի համար խորհրդանշական Նոր Տարին տարվա միակ ժամանակը չէ, երբ ես քեզ սպասում եմ: Ինչպես նաև ես երբեք չեմ ուզել քեզնից ստանալ որևէ նյութական նվեր: Իմ ցանկությունները միշտ ավելի բարձր են եղել, քան սովորական մարդունը: Ընտանեկան սեր, հասունություն ու շատ շատ արկածներ՝ այն ամենը, ինչի մասին ես երազել եմ ամենափոքր հասակից:

Հենց այդ հասակից էլ սկսած, դու չէիր հայտնվում իմ մտքում միայն այն ժամանակ, երբ ձմեռն էր մոտենում կամ միայն այն ժամանակ, երբ մտածում էի նվերների մասին, որոնք գլուխս կորցրած ուզում էի տեսնել ժամը ուղիղ տասներկուսին մեր տան դռան առջևում դրված: Ես մտածում էի քո մասին այն ժամանակ, երբ տանից դուրս գալուն պես զգում էի քամու մեղմ փաղաքշանքը, կամ ինչ-որ  կախարդական զնգզնգոց էի լսում: Մտածում էի այն ժամանակ, երբ ցուրտ էր լինում…  վախենում էի, որ քո անտառի խրճիթի մեջ կմրսես ու կհիվանդանաս:

Կկրկնեմ նորից՝ այն ժամանակից ի վեր շատ քիչ բան է փոխվել… և ես նույն գայթակղությամբ հիշում և մտածում եմ քո մասին: Ու ինչքան էլ մեծանամ, համոզված եմ, որ դու միշտ կմնաս իմ վառ երևակայության ամենապայծառ կերպարը, ով կլինի իմ ելքը կյանքի բոլոր մութ անկյուններից և ում ես կհիշեմ ամեն անգամ, երբ զգամ քամու շունչը դեմքիս կամ կնայեմ հեռու՜- հեռու՜, այնտեղ, որտեղ երկինքը հատում է երկրին…»

 

Քո սիրելի թոռնիկ,

Էմիլի Բլեյք

 

16 տարեկան


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    21 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: