ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է արել ազատ չարձակել թուրք հյուպատոսին գնդակահարած Համբիկ Սասունյանին

Ermenihaber

Դեկտեմբերի 14-ին Կալիֆորնիայում տեղի ունեցած դատական նիստի ժամանակ որոշվել է բավարարել 1982-ին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսին գնդակահարած ու ցմահ ազատազրկման դատապարտված Համբիկ Սասունյանին ներում շնորհելու դիմումը: Որոշումը պետք է ուժի մեջ մտնի Կալիֆորնիայի նահանգապետի կողմից վավերացվելուց հետո, հաղորդում է Ermenihaber-ը:

Այս առիթով հայտարարություն է տարածել Թուրքիայի արտգործնախարարությունը, որում անընդունելի է համարվել նման որոշումը և ամերիկյան իշխանություններից պահանջվել չեղյալ հայտարարել ներման որոշումը:

Թուրքիայի ԱԳՆ-ի բնորոշմամբ «անհաջող» որոշումը ընդունվել է` հենվելով ոչ թե համաշխարհային արդարադատության սկզբունքների, այլ քաղաքական զարգացումների վրա ու «հակասում է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ոգուն»:

«Մենք արդարացիորեն սպասում ունենք, որ ԱՄՆ-ի իշխանություններից դեմ դուրս կգան այդ որոշմանն ու կխոչընդոտեն Սասունյանի ազատ արձակմանը:

Թուրքիայի ԱԳՆ-ի գրավոր հայտարարության մեջ Սասունյանը բնորոշվում է որպես ահաբեկիչ ու նշվում, որ նրա ազատ արձակումը ևս մեկ անգամ վիրավորելու է զոհված ընտանիքի ու հասարակության մյուս հատվածներին ու հարուցելու է նրանց վրդովմունքը»:

Հիշեցնենք, որ Համբիկ Սասունյան (ծնվել է 1963թ. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում), եղել է «Հայկական Ցեղասպանության Արդարության մարտիկներ» գաղտնի կազմակերպության անդամ։

1982թ. հունվարի 28-ի առավոտյան 19-ամյա Համբիկը Լոս Անջելեսում, Ուիլշիր Բուլվարի և Կոմստոկ փողոցի խաչմերուկում գնդակահարել է Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արըքանին, երբ նրա ավտոմեքենան կանգնած էր կարմիր լույսի տակ։ Ձերբակալությունից հետո ԱՄՆ դատարանը նրան դատապարտում է ցմահ ազատազրկման, առանց բողոքարկման իրավունքի։ Համբիկ Սասունյանը պատիժը կրում է ԱՄՆ Սեն Լուիս Օբիսպո բանտում։ Երկու անգամ՝ 2006 և 2010 թվականներին ԱՄՆ դատարանը մերժել էր Սասունյանի ներում ստանալու խնդրանքը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    24 C°
     
    28°  16° 
    02.05.2024
    23°  14° 
    03.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: