ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արամյանցի տունը բացառիկ՝ գերակա հանրային շահ է ճանաչվել

Կառավարությունը որոշել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձան համարվող ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի «Մ. Արամյանցի տուն (ամառանոց)» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչել:

Որոշման ընդունումը պայմանավորված է նորահայտ հուշարձանի և դրա զբաղեցրած տարածքի ոչ նպատակային օգտագործումը կանխելու, պատմականորեն ձևավորված նախնական կերպարին համապատասխան վերականգնման և նորոգման, գիտական, կրթական, մշակութային և ճանաչողական, զբոսաշրջային կամ նախնական գործառնական նպատակներով օգտագործման և հարակից տարածքների կառուցապատումը կանոնակարգելու անհրաժեշտությամբ:

Նախարարության մասնագետների կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառույցի սեփականաշնորհումից հետո այն մատնվել է անուշադրության, չեն իրականացվել պահպանական միջոցառումներ՝ մասնավորապես, վերականգնողական աշխատանքներ, միջավայրը մնացել է անխնամ, ինչի պատճառով հայ ազգային գործչի, բարերարի տունը գտնվում է փլուզման եզրին:

Նախարարության մասնագետների կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ կառույցի սեփականաշնորհումից հետո այն մատնվել է անուշադրության


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: