ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ

arminfo.info

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 27-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: 

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Կոտայքի մարզի ավտոճանապարհները, ինչպես նաև Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավան-«Զանգեր» հատվածը:

Չայնիի ոլորաններին, Արագածոտնի մարզի Աշտարակ, Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Սիսիան քաղաքներում և Կոտայքի մարզում առկա է մառախուղ:

Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Դիլիջան-Իջևան, Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր», Աշտարակ-Եղվարդ և Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի հանրապետության ՃԿԿ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    9 C°
     
    18°  12° 
    07.05.2024
    19°  10° 
    08.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: