ԵՐԵՎԱՆ 20 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կոլումբիայի ապստամբները գերությունից ազատ են արձակել ՀՀ քաղաքացու

Фото: rusplt.com

Կոլումբիայում հաջողությամբ է ավարտվել Հայաստանի քաղաքացի Արսեն Ոսկանյանին Ազգային ազատագրման բանակ (ԱԱԲ) ապստամբ խմբավորման գերությունից ազատելու գործողությունը: Այս մասին հայտնում է Вести-ն:

Որպես միջնորդ հանդես է եկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Հաղորդվում է, որ ապստամբները Ոսկանյանին հանձնել են Չոկո դեպարտամենտի տարածքում: Ըստ  El Tiempo կոլումբիական թերթի՝ չնայած Կարմիր խաչը դեռ չի հայտնել ազատված գերու տվյալները, զինվորականներն ավելի վաղ ապստամբների ռադիո-բանակցությունների գաղտնալսման արդյունքում պարզել են, որ խոսքը գնում է 42-ամյա ՀՀ քաղաքացու մասին:

Նշենք, որ, ըստ տեղեկությունների, տղամարդը մեկնել է Կոլումբիա՝ անօրինական ճանապարհով Հայաստան տեղական թունավոր գորտեր տեղափոխելու համար:

Ըստ ԶԼՄ-ների՝ Ոսկանյանը հանդիսանում է Հայաստանի քաղաքացի, սակայն Կոլումբիա մուտք է գործել ռուսական անձնագրով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    20 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    30°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: