ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը ցանկանում է Իրանի հետ ընդլայնել գործակցությունը պաշտպանական ոլորտում. Վիգեն Սարգսյան

panorama.am

 Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանային խնդիրների լուծումն ուժի կիրառմամբ։ Այս մասին հունվարի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ հանդիպմանը հայտարարել է ԻԻՀ պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանը, հաղորդում է Իրանի ՊՆ տեղեկատվության և քարոզչության վարչությունը։

Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը, գոհունակություն հայտնելով հայ-իրանական դինամիկ զարգացող հարաբերությունների առնչությամբ, ասել է.

«Իրանը, ունենալով 15 հարևան, մշտապես ձգտել է հարևանների հետ բարիդրացիական և բարձր մակարդակի հարաբերություններ հաստատել»:

Հոսեյն Դեհղանը, անդրադառնալով տարածաշրջանային հակամարտություններին, մասնավորապես ասել է. «Տարածաշրջանային խնդիրների լուծումն ուժի կիրառմամբ անընդունելի է: Դրանց լուծումը բացառապես պետք է տեղի ունենա խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, և Իրանն այդ գործընթացին աջակցելու գործում ոչ մի ջանք չի խնայի»:

Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, կարևորելով տարածաշրջանում Իրանի ունեցած դերակատարությունը, վստահեցրել է, որ Հայաստանը պատրաստակամ է Իրանի հետ ընդլայնել իր գործակցությունը և բարձրացնել երկկողմ հարաբերությունների մակարդակը․

«Հայաստանը ցանկանում է Իրանի հետ պաշտպանական ոլորտում ընդլայնել գործակցությունը, համոզված ենք, որ այցը կնպաստի հետագա գործակցությանը»,- նշել է նախարարը:

Վիգեն Սարգսյանը, ողջունելով Իրանի դերակատարությունը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, համոզմունք է հայտնել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի:

Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանի հրավերով Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հունվարի 30-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: