ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-թուրքական սահմանը երանի թե փակ չլիներ.Թուրքիայի տրանսպորտի նախարար

Հայ-թուրքական սահմանը երանի թե փակ չլիներ: Այս մասին Կարսում պաշտոնյաների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը:

Ինչպես հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Sondakika կայքին Թուրքիայի տրանսպորտի նախարարը հանդիպման ժամանակ խոսել է Կարսի զարգացման մասին՝ չմոռանալով հայ-թուրքական սահմանի խնդիրը։

«Ցավոք, Հայաստանի հետ սահմանը փակ է։ Երանի փակ չլիներ։  Սակայն մի պայման կա։ Երբ Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունները կարգավորեն, այն ժամանակ էլ սահմանը կբացենք»,-ասել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեդ Արսլանը։

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 45%
    Քամի՝ 0 կմ/ժ
    17 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    21°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: