ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մալազիայում ձերբակալել են Կիմ Չեն Ինի եղբոր սպանության մեջ կասկածվող երկրորդ կնոջը

malaysiakini

Մալազիայի ոստիկանությունը հաստատել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ավագ եղբոր՝ Կիմ Չոն Նամի սպանության համար կասկածվող երկրորդ կնոջ ձերբակալության մասին լուրերը, հայտնում է lenta.ru-ն:
Կիմ Չոն Նամի սպանության մասին հայտնել են հարավկորեական լրատվամիջոցները փետրվարի 14-ին: Նշվում է, որ նրան թունավորել են:

Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին է, որը ծնվել է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից:

Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում Էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն 2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո հեռացվել է բոլոր բարձրաստիճան պաշտոններից և այդ ժամանակվանից ապրում էր չինական Մակաոյում: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: