ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրանը պատասխանել է Չավուշօղլուի քննադատությանը

parstoday.com

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարարության խոսնակ Բեհրամ Քասիմին արձագանքել է Մևլութ Չավուշօղլուի կողմից Իրանի հասցեին ուղղված քննադատությանը:

Ըստ թուրքական «Haber7» լրատվամիջոցի` Չավուշօղլուն Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի ժամանակ Իրանին մեղադրել էր կրոնականության մեջ` նշելով, որ Իրանը ցանկանում է Սիրիան և Իրաքը շիական դարձնել:

«Իրանը,  տարածաշրջանային քաղաքականության մաս կազմող ցանկացած երկրի  և հարևանի կայունությունը պաշտպանելու համար քաղաքականութուն է իրականացնում և իրականացնելու է», - ասել է Քասիմին:

Վերջինս նաև շեշտել է, որ աշխարհի շատ երկրներ հետևում են Իրանի քաղաքականությանը և  աջակցություն հայտնում: Նա Չավուշօղլուի ասածները որակել է որպես կառուցողականությունից հեռու խոսքեր, փոխանցում Ermenihaber-ը:

Աղբյուրը հիշեցնում է, որ Մյունխենի Անվտանգության կոնֆերանսի ժամանակ Չավուշօղլուն կոչ էր արել նաև, որ  վերջ տրվի Իրանի կողմից  տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանն ուղղված նման գործողություններին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: