ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այստեղ մենք տեսանք ժողովրդավարական երկիր. Արցախի հանրաքվեի միջազգային դիտորդներ

artsakhpress

 

Փետրվարի 20-ին Արցախի ժողովրդի կամարտահայտման արդյունքում ընդունվեց Արցախի Հանրապետության նոր Սահմանադրությունը: Դրան կողմ է արտահայտվել արցախցիների 87.6 %-ը, մասնակցությունը կազմել է 76.44%: 

Սահմանադրական հանրաքվեին հետևել են 104 միջազգային դիտորդներ աշխարհի 30 երկրներից, 103 տեղական դիտորդներ և ավելի քան 80 ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ներկայացուցիչներ կային նաև Եվրոպական պառլամենտից, ինչպես նաև պատգամավորներ Պակիստանից, Բոլիվիայից, Հարավային Օսիայից, Աբխազիայից, Մերձդնեստրից և այլն: Ներկա էր նաև ՀՀ-ում Գերմանիայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, ով ժամանել էր Արցախ՝ դիտորդական առաքելությունը վարելու նպատակով:

Միջազգային դիտորդները բարձր են գնահատել քվեարկության գործընթացն ու ձայների հաշվարկի գործընթացը և հայտարարել են, որ քվեարկությունը տեղի է ունեցել խաղաղ ճանապարհով, առանց միջադեպերի:

Ըստ Ռուսաստանի պատվիրակության անդամների՝ Վլադիմիր Եվսենի, Վալերի Կորովինի և Ալեքսանդր Սկակովի, ովքեր Արցախում դիտորդական առաքելություն էին իրականացնում, Արցախի ժողովրդի իրավագիտակցության մակարդակը բավականին բարձր է: «Այստեղ մենք տեսանք ժողովրդավարական երկիր», - ասել է պատվիրակության անդամ, քաղաքական գործիչ Ալեքսանդր Սկակովն ու հույս հայտնել, որ ապրիլի իրադարձությունները երբեք չեն կրկնվի:

Ուրուգվայի նախկին սենատոր, «Լեռնային Ղարաբաղի ֆորումի» անդամ և գրող Օսկար Լոպես Գոլդարակենան, ով նույնպես ժամանել էր Արցախ՝ սահմանադրական հանրաքվեի ընթացքը վերահսկելու, ասել է, որ Արցախն ունի բոլոր նախադրյալներն անկախ պետություն ճանաչվելու համար. «Ես առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել, որ մենք գտնվում ենք մի երկրում, որտեղ բոլոր պետական ​​կառույցներն աշխատում են բարձր մակարդակի վրա: Ես տպավորված եմ հանրաքվեին ժողովրդի ակտիվությամբ և անկարգությունների բացակայությամբ»,- ասել է Գոլդարակենան:

 Բացի այդ, նա ընդգծել է, որ Ուրուգվայն առաջին երկիրն էր, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Հուսով եմ, որ կլինի նաև առաջին երկիրը, որը կճանաչի Ղարաբաղի անկախությունը», - ընդգծել է նախկին սենատորը:

Լյուքսեմբուրգից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելն ընդգծել է, որ չճանաչված լինելը չի ազդել ժողովրդի կամքի վրա: «Չնայած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչված չլինելուն, ես կարծում եմ, որ արդեն կարող եմ վստահորեն անվանել սա Արցախի Հանրապետություն», - ընդգծել է Ֆրանկ Էնգելը: Ըստ նրա՝ դա չի խանգարում մարդկանց ակտիվորեն մասնակցել քվեարկությանն ու դեմ դուրս գալ ամբողջ աշխարհին:

«Հուսով եմ, որ միջազգային հանրությունը հաշվի կառնի, որ մարդիկ այս երկրում ազատ են իրենց ընտրության մեջ, ինչը չենք կարող ասել այստեղից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող պետության մասին»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի «սև ցուցակին», Ֆրանկ Էնգելը նշել է, որ չի զարմանա, եթե ինքը ևս ընգրկվի այդ ցուցակում, չնայած որ չի էլ նախատեսում իր արձակուրդն անցկացնել Ադրբեջանում:

Ամփոփելով՝ կարող ենք վստահորեն եզրակացնել, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, չնայած ճանաչված չէ միջազգային հանրության կողմից, հետևողականորեն կազմակերպում է հանրային կյանքը, զարգացնում պետական ինստիտուտները և կայացնում ժողովրդավարական պետություն: Այստեղ տեղի ունեցող գործընթացները համապատասխանում են միջազգային չափանիշներին: Հանրաքվեն, ինչպես նաևև ավելի քան 30 երկրներից եկած միջազգային դիտորդների գնահատականները լիովին ապացուցում են դա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    6 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: