Վարչապետի վրաստանյան այցը և այլընտրանքային ճանապարհի խնդիրը

Օրերս երկօրյա պաշտոնական այցով Վրաստան այցելեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած բավական ներկայացուցչական պատվիրականությունը:
Այցը և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները թե՛ հայկական, թե՛ վրացական կողմը գնահատում են բավական արդյունավետ և կարևոր: Նախորդ այցերի հետ համեմատած՝ այս այցն աչքի ընկավ համագործակցության խորացմանն ուղղված պրակտիկ քայլերի շուրջ քննարկումներով: Միևնույն ժամանակ այդ քննարկումներն ունեին համակողմանի բնույթ՝ տուրիզմից մինչև ներդուրմներ, հայկական համայնքին առնչվող խնդիրներից մինչև տարածաշրջանային ծրագրեր: Հատկանշական է, որ հայ վրացական համագործակցության խորացման համար երկու երկրների վարչապետերը կարևորում են նաև փորձի փոխանակումը այն ոլորտներում, որտեղ Երևանը կամ Թբիլիսին որոշակի հաջողություններ են արձանագրել:
Վարչապետի պաշտոնական այցի հիմքում թերևս եղել է Վերին Լարսի այլընտրանքի ապահովման խնդիրը: 2008թ օգոստոսյան պատերազմից հետո Հայաստանը բավական զգալի դժվարությունների է բախվել Ռուսաստանի հետ հաղորդակցության ապահովման հարցում: Գործող միակ ցամաքային ճանապարհը, որն անցնում էր Վերին Լարսով եղանակայանին անբարենպաստ պայմանների, բնական աղետների պատճառով շատ հաճախ դառնում է անանցանելի, ինչը, բնական է, իր բացասական ազդեցությունն է թողնում նաև ՀՀ տնտեսության վրա: Վերջին տարիներին հայկական կողմը բավական ակտիվ երկխոսության մեջ է թե՛ ռուսական, թե՛ վրացական կողմի հետ՝ Վերին Լարսի հնարավոր այլընտրանքային ճանապարհ ունենալու հարցի հետ կապված՝ միևնույն ժամանակ փորձելով առաջ մղել այդ խնդիրը կողմերի համատեղ օրակարգում: Ձեռնարկված ջանքերն իրենց արդարացրեցին:
Ըստ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ այցի ընթացքում այլընտրանքային ճանապարհի ապահովման հետ կապված ձեռք է բերվել պայմանավորվածություն: Հատկանշական է, որ վարչապետը ձեռք բերված պայմանավորվածության մանրամասները նախընտրեց դեռևս չբացահայտել: Նման զգուշավորությունը բավական տրամաբանական է. նոր այլընտրանքային ուղիների ստեղծումը, վերագործարկումը, որոնցից կարող է օգտվել Հայաստանը, ըստ էության, կթուլացնի արդեն ավելի քան երկու տասնամյակ Ադրբեջանի և մեծ եղբոր՝ Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ իրականացվող շրջափակման և մեկուսացման քաղաքականությունը, ինչին Բաքուն չի կարող հետևել ձեռքերը ծալած:
Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհին, ապա վարչապետի այցից հետո ակտիվորեն սկսվեց շրջանառվել 3 հիմնական տարբերակ, որոնք տարբերվում են իրենց իրատեսությամբ և իրագործման հնարավոր ժամկետներով:
Առաջին և թերևս ամենաիրատեսական տարբերակը վրացական Փոթի և ռուսական Կավկազ նավահանգիստների միջև լաստանավային ուղին է, որը նախկինում բավական ակտիվ օգտագործվել է: Համապատասխան ենթակառուցվածքային բարեփոխումների և բարելավումների պարագայում այն կրկին կարող է դառնալ դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ հայկական բեռների տեղափոխման կարևոր այլընտրանք: Մինևնույն ժամանակ պետք է նշել, որ այս ուղղությամբ փետրվարի սկզբին ունեցանք որոշակի առաջընթաց՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարեց Կավկազ-Փոթի միջազգային երկաթուղալաստանավային հաղորդակցությունում վագոններով բեռների փոխադրման սակագների իջեցման մասին (միջինում 2000 դոլար), ինչը որոշ ապրանքատեսակների պարագայում կարող է հասնել մինչև 80%-ի:
Բացի Կավկազ-Փոթի ուղղությունից դիտարկվում է նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով հաղորդակցության և բեռնափոխադրումների վերականգնման հնարավորությունը: Այս տարբերակի մասին քննարկումները բավական ակտիվացան Կարասին-Աբաշիձե ֆորմատի շրջանակներում փետրվարի սկզբին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո, որի համաձայն՝ պետք է կյանքի կոչել «Առևտրային միջանցքների մասին» 2011թ պայմանագիրը: Ըստ պայմանագրի՝ ՌԴ-ի և Վրաստանի միջև առևտրային միջանցքները կանցնեն Աբխազիայով և Հարավային Օսիայով, իսկ կողմերը միջազգային միջնորդներ կհրավիրեն հսկելու բեռնափոխադրումների հոսքն ու մակնշումը: Անշուշտ, կայացված որոշումը բավական կարևոր է, սակայն, հաշվի առնելով ռուս-վրացական հարաբերություններում առկա խնդիրները, դրա իրագործումը կպահանջի թե՛ էական ջանքեր, թե՛ ժամանակ: Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ թեև աբխազական երկաթուղու վերաշահագործման հնարավորության մասին խոսելու համար դեռևս շատ վաղ է, այն պետք է շարունակի մնալ մեր օրակարգում:
Որպես Վերին Լարսի այլընտրանք դիտարկվող երրորդ տարբերակը Դաղստանով անցնող Ավարա-կախեթական ճանապարհի կառուցումն է, որի գաղափարը Վրաստանում ոչ միանշանակ է ընկալվում: Շատ փորձագետներ նման ճանապարհի կառուցումը դիտարկում են վտանգավոր Վրաստանի ազգային անվտանգության համար, ինչը նվազեցնում է այդ նախագծի կյանքի կոչման հնարավորությունը:
Ամփոփելով կարող ենք նշել, որ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը նոր լիցք հաղորդեց հայ-վրացական հարաբերություններին, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են հիմք դառնալ երկկողմ հարաբերությունների առավել խորացման և զարգացման համար:
-
21:44
Դիմադրության շարժման հայտարարությունը բրյուսելյան բանակցությունների վերաբերյալ
-
21:13
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին
-
19:41
Հայտնի է սահմանազատման հարցերով հանձնաժողովի կազմը
-
18:58
Կրեմլը մեկնաբանել է Բորելի հայտարարությունները՝ ԵՄ զինված ուժերի ստեղծման անհրաժեշտության մասին
-
18:12
Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ
-
18:01
Ուզբեկստանում ոստիկանները ղազախստանցի զբոսաշրջիկներին էլեկտրաշոկի են ենթարկել
-
17:33
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
-
17:30
Կհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին. Իշխան Սաղաթելյան
-
17:16
ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպումը
-
17:08
Ձեր ուժը ձեր գրչի զորությունն է. Արթուր Թովմասյանը շնորհավորել է լրագրողի մասնագիտական օրվա կապակցությամբ
-
16:51
ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
-
16:40
Թեհրանում սպանել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի
-
16:06
Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն է. ՔՊ-ական պատգամավոր
-
15:38
Բանակցությունների հերթական ռաունդը. Ի՞նչ տվեց բրյուսելյան հանդիպումը
-
15:07
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին
-
15:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
-
14:44
Փաշինյանը շնորհավորել է կոմպոզիտոր Արամ Սաթյանի ծննդյան 75-ամյակի առիթով
-
14:27
ԱՄՆ-ի կառավարական պատվիրակությունը կայցելի Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան և Տաջիկստան
-
13:00
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 22 նոր դեպք
-
13:00
Ջոնսոնը Զելենսկիին խոստացել է հնարավորություններ գտնել ուկրաինական հացահատիկի արտահանման համար
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 55%
Քամի՝ 4,63 կմ/ժ