ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ժամանակը չի բուժել Սումգայիթի, Բաքվի ու Կիրովաբադի բռնությունների վերքերը. Ադամ Շիֆ

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը մարտի 1-ին հանդես է եկել Սումգայիթում հայերի ջարդերի 29-րդ տարելիցին նվիրված հայտարարությամբ:

Կոնգրեսականը հիշեցրել է, որ մեծ մասամբ հայերով բնակեցված ադրբեջանական Սումգայիթ քաղաքում ջարդերը տեղի են ունեցել փետրվարի 27-29-ը (1988թ.). ադրբեջանցի ՕՄՕՆ-ցիները դռնեդուռ ընկած բռնել են հայերին ու բարբարոսներին հատուկ ձևով տանջել, սպանել, գրում է Asbarez.com-ը:

«Սումգայիթում հարյուրավոր հայեր են դաժանաբար սպանվել, կանայք ու աղջիկները՝ բռնաբարվել: Զոհերն անպատմելի կտտանքների են ենթարկվել ու ողջ-ողջ այրվել: Մինչդեռ նրանք, որոնց հաջողվել էր փրկվել այս բարբարոսությունից, հուսալքված փախել են իրենց տներից՝ թողնելով ամեն ինչ՝ ունեցվածքը, բիզնեսը: Իրականում այս ջարդերն ադրբեջանական իշխանությունների կողմից տարիներ շարունակ իրականացվող հակահայկական քարոզչության կուլմինացիոն պահն էին: Հետագայում նույն այդ իշխանությունները ոչինչ չարեցին պատասխանատուներին պատժելու համար: Փոխարենը նրանք ջանք չխնայեցին տեղի ունեցածը քողարկելու և իշխանությունների անմիջական դերակատարումը կոծկելու համար: Այս համատեքստում զարմանալի չէ, որ Սումգայիթում տեղի ունեցած բռնությունը ոչ թե ավարտվեց, այլ շարունակվեց Բաքվում»,-նշել է Շիֆը՝ հիշեցնելով, որ նախքան այդ ջարդերը՝ Ադրբեջանում ապրում էր մոտ 450.000 հայ:

Դեմոկրատը նկատել է, որ թեև անցել են տասնամյակներ, այնուհանդերձ՝ ժամանակը չի բուժել Սումգայիթում, Բաքվում ու Կիրովաբադում տեղի ունեցած սոսկալի բռնությունների վերքերը:

Սահուն անցում կատարելով 21-րդ դարին՝ կոնգրեսականը նկատել է, որ այսօր էլ Ադրբեջանը շարունակում է վտանգավոր վարք դրսևորել, սակայն արդեն Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում՝ անմիջական սպառնալիք ներկայացնելով տարածաշրջանի կայունության ու անվտանգության համար:

Հայտարարության վերջում կոնգրեսականը Ներկայացուցիչների պալատին հիշեցրել է, որ ապրիլին լրանում է Ադրբեջանի ամենամոտ դաշնակցի՝ Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցը:

«Մենք չպետք է թույլ տանք, որ մարդկության դեմ իրագործված նման հանցանքները չճանաչված մնան, կապ չունի, թե դրանք երբ են տեղի ունեցել՝ 29, թե 100 տարի առաջ: Եկեք 1 րոպե լռությամբ հարգենք Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը: Պարո՛ն խոսնակ, մեր պարտականությունն է դատապարտել ատելության հողի վրա իրագործված հանցագործություններն ու հիշել զոհերին՝ հույսով լի առ այն, որ պատմությունը չի կրկնվի»,-եզրափակել է Շիֆը:

1988 թվականի փետրվարին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան հայերի զանգվածային սպանություններ և ջարդեր: Երեք օր շարունակ ջարդերն ուղեկցվեցին զանգվածային բռնությամբ, թալանով ու սպանություններով, ինչն էլ Ադրբեջանից դեպի Հայաստան ու Լեռնային Ղարաբաղ փախստականների առաջին հոսքի պատճառ դարձավ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: