Սերժ Սարգսյանին շնորհվել է ՄԳԻՄՕ-ի «Պատվավոր դոկտորի» կոչում
Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին այցելել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ (ՄԳԻՄՕ): Այդ մասին հայտնում է Tert.am-ը՝ հղում կատարելով «Արմենպրես»-ի թղթակցին:
Ինստիտուտում Սերժ Սարգսյանին դիմավորել է ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը: Ինստիտուտում շրջելուց հետո ՀՀ Նախագահը հանդիպում է ունեցել ՄԳԻՄՕ-ի ուսանողության և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Հանդիպման մեկնարկին ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովն ընթերցել է ՄԳԻՄՕ-ի գիտական խորհրդի որոշումը, որով ՀՀ Նախագահին շնորհվել է ինստիտուտի «Պատվավոր դոկտորի» կոչում: Ներկայացնելով հյուրին` ռեկտորը նշել է, որ ՀՀ Նախագահի` ՄԳԻՄՕ կատարած այցը մեծ հարգանքի նշան է ուսանողության և հենց այդ համալսարանի նկատմամբ:
«Գիտենք, որ Դուք, պարոն Նախագահ, մեծ ուշադրություն եք դարձնում երիտասարդության խնդիրների»,- նշել է Տորկունովը: Ռեկտորի խոսքով` ՄԳԻՄՕ-ն պատմականորեն պարտական է հայ ընտանիքներին իրենց ներդրման համար, մասնավորապես՝ Լազարյանների ընտանիքին: Նա նաև շեշտել է, որ համալսարանի կապերը Հայաստանի հետ պահպանվել են նաև հետխորհրդային տարիներին: Անկախությունից ի վեր ՄԳԻՄՕ-ն ավարտել են 150 ՀՀ քաղաքացիների, իսկ ներկայում ուսանում են 50-ը:
«Ձեր այցն անցնում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի նախօրեին: Հայաստանը Ռուսաստանի ամենակարևոր դաշնակիցներից է ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև աշխարհում»,- դիմելով ՀՀ Նախագահին` նշել է Տորկունովը:
Պարգևատրման արարողության ավարտին հնչեց համալսարանականների հիմնը` «Գաուդեամուսը»: ՀՀ Նախագահն էլ շնորհակալություն է հայտնել ինստիտուտի գիտական խորհրդին կոչումի շնորհման համար և շեշտեց, որ ՄԳԻՄՕ-ն իր ներդրումն է ունեցել հայտնի դիվանագետների, քաղաքական-պետական գործիչների, բիզնեսմենների ու լրագրողների պատրաստման գործում:
«Կցանկանայի այսօր շնորհակալությամբ նշել այն կարևոր ներդրումը, որ ՄԳԻՄՕ-ն ունի Հայաստանի Հանրապետության համար կադրերի պատրաստման գործում, ովքեր կիրառել ու կիրառում են իրենց գիտելիքների պաշարը, որ ձեռք են բերել այս կարևոր կրթական հաստատությունում, միջազգային հարաբերությունների ոլորտում, այդ թվում` մեր երկրների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:
այլ նյութեր այս թեմայով
- ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը «Մայր Հայաստան» թանգարանին են փոխանցվել ծովակալ Իսակովի անձնական իրեր. ՊՆ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ՊՆ, ՌԴ ԱԳՆ, Մոսկվայի Հաղթանակի եւ ՌԴ ԶՈւ Կետրոնական թանգարանների, Սամարայի կայազորի...
- Պուտինն ընդունել է Հայաստանի վարչապետի՝ այս տարվա երկրորդ կեսին մեր երկիր այցելելու հրավերը. Հակոբ Արշակյանը՝ Շվիդկոյին Ապրիլին Ստեփանավան քաղաքում կայացած միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստի շրջանակում Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի...
- Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Լավրով Նույնպիսին է մեր ընդհանուր կարծիքը հարավկովկասյան երեք երկրների և նրանց երեք հարևանների մասնակցությամբ «3+3»...
- Սերգեյ Լավրովը Արարատ Միրզոյանին հրավիրեց այցելել Ռուսաստան ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստը Երևանում ոչ պակաս բարեհաջող է լինելու:
- Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի տարեդարձի կապակցությամբ. Փաշինյանը՝ Միշուստինին Մեծ հաղթանակի հիշողությունը պարտավորեցնում է ամրապնդել մեր ժառանգած բարեկամական կապերը և համապարփակ զարգացնել...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ