ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոսկովյան այցը ցույց տվեց «և-և»-ի քաղաքականության կենսունակությունը

http://www.president.am/

ՀՀ նախագահ Սերժ Սարսյանի՝ Մոսկվա կատարած այցը կարևոր նշանակություն ուներ ոչ միայն երկկողմ հարաբերությունների խորացման, այլև ՀՀ ընդհանուր արտաքին քաղաքականության համար:

 «Եվ-և»-ն ընկալելի է և´ Բրյուսելի, և´ Մոսկվայի համար

 Բրյուսելում ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցություններ ավարտն ազդադարելուց զատ, ՀՀ նախագահն ընդգծեց ԵՄ-ի և եվրոպական երկրների հետ երկկողմ ու բազմակողմ ձևաչափերով համագործակցությունը խորացնելու Հայաստանի ցանկությունն ու մտադրությունը: Զուգահեռ, նշվեց, որ Հայաստանը պատրաստ է իր դերակատարումն ունենալ ԵՄ-ԵԱՏՄ երկխոսության հաստատման, համագործակցության կառուցման հարցում: Այդ մասին բարձրաձայնվեց նաև Փարիզում:

 Նման քաղաքականությունը մի շարք քննարկումների առիթ դարձավ, նույնիսկ մտավախություններ հնչեցին, որ ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը կարող է ոչ միանշանակ ընկալել Եվրոպայի հետ Հայաստանի նման սերտ հարաբերություններն ու հնչած հայտարարությունները: Սակայն, դրանից հետո Մոսկվա կատարված այցն ու ՀՀ նախագահին ցուցաբերված շատ ջերմ ընդունելությունը, ցույց տվեցին այդ մոտեցման անհիմն լինելը:

Ե՛վ Բրյուսելյան, և՛ Փարիզյան, և՛ Մոսկովյան այցերի մթնոլորտն ու արված շեշտադրումները ցույց տվեցին, որ Հայաստանի կողմից առաջ մղվող «և-և»-ի քաղաքականությունը լիովին ընկալելի է և ընդունելի է մեր գործընկերների համար: Եվրոպական և ռուսական կողմերի հետ Հայաստանը վարում է թափանցիկ քաղաքականություն, որը նրանց համար միանշանակ հասկանալի է դարձնում Հայաստանի նպատակներն ու հնարավորություն է տալիս ոչ միայն խորացնել Հայաստանի հետ իրենց համագործակցությունն, այլև տեսնել այդ քաղաքականության մեջ իրենց հնարավոր օգուտները՝ օրինակ ԵՄ-ԵԱՏՄ հնարավոր երկխոսության կառուցման սաղմերը:

 ՀՀ-ՌԴ համագործակցությունը՝ տարածաշրջանային անվտանգության գործոն

Մոսկովյան այցի ընթացքում քննարկվեցին ՀՀ-ՌԴ երկկողմ օրակարգի մի շարք հարցեր: Բազմիցս ընդգծվեց հարաբերությունների ռազմավարական նշանակությունը, խորությունն ու բազմակողմանիությունը: Այդ ամենը նաև դրսևորվեց նաև հրապարկված համատեղ հայտարարության մեջ, որում ընդգծվում է ՀՀ-ՌԴ համագործակցության կարևորությունը թե´ երկկողմ ձևաչափով, թե´ միջազգային կառույցներում:

Մոկվայի և Երևանի համագործակցության կարևորագույն ոլորտներից մեկը թերևս անվտանգությունն է: ՀՀ նախագահի կողմից շեշտվեց ռազմական ոլորտում համագործակցության վերբերյալ գործող պայմանագրերի, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմական բազայի, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ուժի մեջ մտնելու կարևորությունը՝ որպես Հարավային Կովկասում անվտանգության ամրապնդման կարևոր գործոններ:

Այս համատեքստում թերևս կարևոր է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արված առաջարկը՝ Գումրիում ռազմարդյունաբերական համատեղ համալիրի ստեղծման վերաբերյալ, որը կարող է ինչպես ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության կարևոր հանգրվան դառնալ, այնպես էլ ծառայել այդ շրջանի բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը:

Ընդհանուր առմամբ, ՀՀ-ՌԴ ռազմական համագործակցությունը ռազմաքաղաքական նշանակություն ունի երկու կողմերի համար էլ՝ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերությունների համատեքստում:

Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ նշենք, որ այցի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը: Այդ դրույթն իր արտացոլումն է գտել նաև համատեղ հայտարարության մեջ, որտեղ նշվում է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա: Եվս մեկ անգամ կարևորվել է Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարման անհրաժետությունը: Միաժամանակ, ՀՀ նախագահն ընդգծել է, որ ձգտելով խաղաղ կարգավորման՝ Հայաստանը պատրաստ է համաչափ պատասխան տալ նոր պատերազմ սկսելու ցանկացած փորձի:

 ՀԱՊԿ պայմանագրերն ընտրողաբար չեն կարող պահպանվել

ՀՀ-ՌԴ համագործակցության օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նաև համագործակցությունը միջազգային տարբեր հարթակներում և կառույցներում, այդ թվում՝ ՀԱՊԿ-ում: Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ համահիմնադիր երկիր, մեծ կարևորություն է տալիս կառույցի զարգացմանն ու արդյունավետության ապահովմանը: Հենց Հայաստանի նախագահության օրոք են ավարտին հասցվել մինչև 2025թ. ՀԱՊԿ ռազմավարության մշակման աշխատանքները: Դրա հետ մեկտեղ, կառույցի ներսում կան մի շարք խնդիրներ, որոնց մասին Հայաստանը բարձրաձայնում է: Մոսկովյան այցի ընթացքում ևս բարձրաձայնվել է, որ «Պայմանագրի անդամ երկրների միջև ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ` Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ ռազմական կապերի և շփումների համեմատ», ինչը պետք է պարտադիր կերպով պահպանվի բոլոր անդամ երկրների կողմից:

ՀԱՊԿ ներքո հիմնական խնդիրն այսօր արտաքին քաղաքականության հարցերում գործընկերների շահերը հաշվի առնելը, առնվազն դրանց դեմ չգործելն է, ինչը բավական արդիական է, ավելին՝ կառույցի ներսում այդ խնդիրն  բախվել է ոչ միայն Հայաստանը:

 Ստորագրվեց Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման համաձայնագիր

Համագործակցության մյուս կարևորագույն ոլորտը տնտեսությունն է: Օգտվելով ԵԱՏՄ-ի, ինչպես նաև ԵՄ-ի ու այլ երկրների հետ գործող առևտրային արտոնյալ պայմաններից՝ Հայաստանի կառավարությունն այսօր ակտիվ քայլեր է գործադրում ներդրումների ներգրավման, տուրիզմի խթանման ուղղությամբ: Այդ համատեքստում, Մոսկովյան այցի ընթացքում Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի միջև համաձայնագիր ստորագրվեց Հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծման վերաբերյալ:

Բացի այդ, փոտրվարի 23-ից ՌԴ քաղաքացիներին թույլատրվել է Հայաստան այցելել ներքին անձնագրերով:

Սրանք քայլեր են, որոնք ուղղված են կապիտալի, ապրանքների ու մարդկանց շարժը խթանելուն:

 

Այսպիսով, Մոսկվա կատարած ՀՀ նախագահի այցը կարելի է համարել ժամացույցների ճշգրտման և արդյունքների ամփոփման, ուղենիշերի նախագծման կարևոր քայլ: Այն ցույց տվեց, որ Հայաստանն արդյունավետ առաջ է մղում բազմավեկտոր իր արտաքին քաղաքականությունը՝ բարձրաձայնելով առկա խնդիրները, հանդես գալով նախաձեռնություններով և խորացնելով առկա արդյունքները: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: