ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սյունիքի մարզում Իրանի հետ ազատ տնտեսական գոտու նշանակությունը պետք չէ թերագնահատել

Մարտի 30-ն ՀՀ Կառավարությունն ընդունեց Իրանի սահմանին ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին որոշում:

Պաշտոնական տեղեկության համաձայն՝ ազատ գոտում աշխատելու ցանկություն արդեն իսկ հայտնել են շուրջ 20 ներդրող` Ռուսաստանից, Իրանից, Չինաստանից ու ԵՄ-ից: Տնտեսական գոտու տարածքը կկազմի 32 հա: Ազատ տնտեսական գոտու ծրագրի իրականացումը փուլային սկզբունքով է: Առաջին փուլում նախատեսվում է ենթակառուցվածքների կառուցումը, այդ թվում՝ մաքսային կետ, ավտոկայանատեղի, ցանկապատ, առաջին բուժօգնության կետ: Առաջին փուլում Իրանի հետ ազատ տնտեսական գոտու ստեղծման կազմակերպիչ հանդիսացող «ՍՅՈՒՆԻՔ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ» ընկերությունը ենթակառուցվածքների կառուցման համար կկատարի 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, ինչի արդյունքում գոտում կստեղծվեն մոտ 80 նոր աշխատատատեղ: Երկրորդ փուլը շահագրգիռ կողմերի ներգրավման փուլն է, ինչպես նաև բնակելի շենքեր, զվարճանքի և այլ կենտրոնների կառուցում, որի ժամանակ կազմակերպիչ ընկերության ներդրումները կհասնեն 30 մլն ԱՄ դոլարի:  

Ծրագիրը բավական ընդգրկուն է՝ հաշվի առնելով նպատակներն՝ արդեն իրականացման փուլում մասնակից օտարերկրյա ընկերությունները թիվը հասցնել մինչև 120-ի, ինչը ենթադրում է 350-400 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ:  Նշենք, որ, ըստ news.am-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Կարեն Կարայանի տված հարցազրույցի, Իրանի հետ ազատ տնտեսական գոտու գործարկումը, հնարավոր է սկսվի արդեն այս տարվա աշնանը:

 Սյունիքում Իրանի հետ ազատ տնտեսական գոտու դերը դժվար է գերագնահատել որևէ կերպ, քանզի այն առնչվում է ոչ միայն Իրան-Հայաստան տնտեսական, առևտրային հարաբերությունների զարգացմանը: Իրանի տեսանկյունից, սա հրաշալի գործիք է հայկական շուկայի միջոցով դուրս գալու դեպի ԵԱՏՄ 180 մլն-անոց շուկա: Մյուս կողմից, Հայաստանի այս նախաձեռնողականությունը կարող է բավական հեշտացված մոդելներ առաջարկել դեպի ոչ այնքան հասանելի իրանական շուկա ԵԱՏՄ արտադրության ապրանքների մուտքի: Այս իմաստով, կարևորվում է ոչ միայն ազատ տնտեսական գոտով ամրագրված արտոնյալ պայմանները, այլև փաստը, որ այս շրջանակներում ՀՀ-ում ստեղծվելու է «Հալալ» սննդամթերքի համապատախանության գնահատման գրասենյակ, որը կողմնորոշիչ կհանդիսանա իրանական շուկայով հետաքրքրված ինչպես հայրենական արտադրողների, այնպես էլ ԵԱՏՄ մեր գործընկերների համար: ԵԱՏՄ և առավելապես՝ ՌԴ-ի համար, Սյունիքի ազատ տնտեսական գոտին յուրօրինակ գործարար դարպաս է դառնում դեպի մերձավորարևելյան տնտեսություն:

Մյուս կողմից, և՛ Իրանի, և՛ ԵԱՏՄ անդամ երկրների համար, Հայաստանում նմանատիպ տնտեսական ակտիվ կենտրոնը կրկնակի նշանակություն ունի՝ շնորհիվ արևմտյան շուկաների հետ գործող GSP և GSP+ առևտրի արտոնյալ համակարգերի:

Երևի թե ավելորդ չի լինի նշելը, որ Եվրոպայի և արևմտյան շուկաների, հատկապես՝ Կանադայի, Ճապոնիայի և ԱՄՆ համար Սյունիքի ազատ տնտեսական գոտում ներկայացուցչություններ ունենալու պարագայում լրացուցիչ արտոնյալ պայմաններով դուրս գալ մի կողմից դեպի մերձավորարևելյան, մյուս կողմից՝ ԵԱՏՄ շուկա: Ինչո՞ւ լրացուցիչ պայմաններով, քանի որ նշված երկրների հետ Հայաստանն արդեն իսկ ունի GSP և CSP+ համակարգերը:

Իրանի հետ Սյունիքում ստեղծվելիք ազատ տնտեսական գոտին կարող է շատ լավ ազդակ դառնալ նաև շնորհիվ Հայաստանի աշխարհագրական դիրքի, Հայաստանը դարձնել տնտեսական տարբեր գոտիները կապող յուրահատուկ գեներատոր: Այս իմաստով, ոչ մի կերպ չթերագնահատելով սպասվելիք տնտեսական գոտու նշանակությունը, պետք է ամեն ջանք ներդրվի դրա արդյունավետ, հաջող ու հնարավորինս արագ գործարկման համար. դա կարող է մեր երկրում նմանատիպ այլ գոտիների ստեղծման արդյունավետության քննությունը դառնալ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    9 C°
     
    20°  10° 
    31.03.2024
    21°  10° 
    01.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: