ԱԺ ընտրություններ. հիմնական թերություններն ու բարելավումներն՝ ըստ միջազգային դիտորդների

Խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրն իր նախնական եզրակացությունը (միջանկյալ զեկույցը) հրապարակեց ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ): Նախնական հայտարարությունը հանդիսանում է ոչ միայն դիտորդական առաքելություն իրականացնող հիմնական կառույցի՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի, այլ նաև ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ), Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) և Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) համատեղ աշխատանքի արդյունքը: Կարելի է ենթադրել, որ աշխատանքի նման համադրումը միջազգային դիտորդներին արդյունավետ աշխատանքի հնարավորություն է տվել՝ այն դարձնել առավել համընդգրկուն և խորը:
Հատկանշական է, որ հրապարակված հայտարարությունում նշված է, որ ընտրությունները «լավ կազմակերպված էին և հիմնարար ազատությունները գլխավորապես հարգվել են»: Այս ձևակերպումը բավական կարևոր է, և, ըստ էության, կդառնա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից պատրաստվող ամբողջական զեկույցի հիմքը:
Դիտորդների կողմից արձանագրված և հայտարարությունում տեղ գտած հիմնական խնդիրներն են՝ ձայների գնումը, պետական ծառայողների նկատմամբ ճնշումները և ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության պակասը: Մյուս խախտումներն այս կամ այն չափով ածանցված կամ երկրորդական բնույթ են կրում:
Ձայների գնման դեպքերը թերևս նորություն չեն, սակայն, հատկանշական է, որ զեկույցում չկա ձայների գնման դեպքերի մասնավորեցում, չեն նշվում այդ քաղաքական ուժ/ուժերը (չենք կարող բացառել, որ դա լինի վերջնական զեկույցում), ինչը հրավիրված ասուլիսի ժամանակ նույն դիտորդները բացատրեցին փաստերի բացակայությամբ: Երկրորդ խնդրի՝ ճնշման դեպքերի հետ կապված, թերևս կարելի է պնդել, որ ընտրված «ճնշում» տերմինն այդքան էլ հաջող չէր: Ճնշումը ենթադրում է հետևողական հսկողություն և քաղաքացու ընտրությունն իմանալու հնարավորություն, սակայն ներդրված տեխնոլոգիաները և ընթացակարգը գրեթե լիովին երաշխավորում էին ընտրախցիկում քաղաքացու ազատ կամարտահայտումը, ինչը հաստատում են նաև դիտորդները: Բացի այդ, ճնշումը ենթադրում է նաև որոշակի հետևանքներ, սակայն գոնե մինչ օրս անգամ մամուլում չենք հանդիպել «հաշվեհարդարների» աղմկահարույց միջադեպերի: Ճնշման փոխարեն կարելի էր կիրառել «ուղղորդում» տերմինը: Այս երևույթը ևս նորություն չէ, սակայն, դրա արդյունավետությունն այս ընտրություններին, մեղմ ասած, վիճելի է, եթե հաշվի առնենք քվեախցիկում քաղաքացու ազատ կամարտահայտման հնարավորությունը:
Առաքելության հայտարարությունում առանձնացված հաջորդ գլխավոր թերությունն ընտրությունների նկատմամբ քաղաքացիների վստահության պակասն է: Նշված խնդիրը բավական բարդ է, իսկ դրա հաղթահարումը՝ երկարաժամկետ գործընթաց: Միևնույն ժամանակ, հայտարարության մեջ նշվում է, որ, այնուամենայնիվ, ձեռնարկվել են որոշ քայլեր՝ ուղղված ընտրական գործընթացի նկատմամբ վստահության կառուցմանը:
Արձանագրված որոշ թերությունների հետ մեկտեղ դիտորդական առաքելության նախնական հայտարարության մեջ արձանագրվել են նաև ընտրական գործընթացի դրական կողմերը: Ի տարբերություն նախորդ համապետական ընտրությունների՝ այս ընտրություններում, ըստ դիտորդական առաքելության, բավական մեծ բարելավումներ (ընթացակարգեր, ուղեցուցներ, աշխատանքի թափանցիկություն և այլն) են արձանագրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքում: Նշվում է, որ քվեարկողների ավտոմատացված սարքերի շնորհիվ քվերակության ընթացքը եղել է արդյունավետ:
Ի տարբերություն նախորդ համապետական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախնական հայտարարության՝ այս ընտրությունների հայտարարությունը բարելավում է արձանագրում նաև ընտրողների ցուցակների ճշգրտության հարցում, ինչը պայմանավորում է միջինստիտուցիոնալ համագործակցությամբ:
Հայտարարությունում բավական հետաքրքիր պատկեր է լրատվամիջոցների հետ կապված: Ըստ դիտորդների՝ հեռարձակվող ԶԼՄ-ների սեփականատերերի միջամտությամբ սահմանափակվում է խմբագրական ինքնուրույնությունը: Տվյալ դիտարկումը կարելի է համարել ոչ ամբողջական, եթե հաշվի առնենք, որ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերից 3-ն ունեն իրենց «կուսակցական» հեռուստաալիքները և իշխանությունների քննադատության հարցում առավել քան ազատ են եղել: Ինչ վերաբերում է Հ1 հեռուստաալիքին, ըստ դիտորդների, իր լրատվական թողարկումներում այն հավասարապես լուսաբանել է բոլոր մասնակցներին: Զեկույցում ընգծվում է, որ չկա որէ միջամտություն ինտերնետ ազատությանը, իսկ օնլայն լրատվական աղբյուրներն էլ նպաստում են լրատվամիջոցներում քաղաքական բազմակարծության աճին:
Ըստ դիտորդների, խորհրդարանական այս ընտրություններում բավական կարևոր առաջընթաց է (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի նախորդ առաջարկությունների հիման վրա) գենդերային քվոտայի ամրագրումը և թափուր տեղերի բաշխման սկզբունքը (այն անցնելու է ոչ թե ցուցակի հաջորդ համարին, այլ հաջորդ կին թեկնածուին): Այս նորամուծությունը բավական դրական է, եթե հաշվի առնենք, որ նախորդ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջանկյալ զեկույցում կին թեկնածուների մասնակցության հետ կապված մտահոգություններ կային: Դիտորդական առաքելության կողմից բավական դրական է գնահատվում նաև ազգային փոքրամասնություններին մանդատների տրամադրումը:
Ամփոփելով, կարող ենք նշել, որ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների գնահատականներն ընդհանուր առմամբ կանխատեսելի էին՝ թե՛ թերացումների, թե՛ արձանագրված առաջընթացի մասով: Հատկանշական է, որ ՀՀ ընտրական իրավունքի զարգացման և ընտրական գործընթացների կատարելագործման տեսանկյունից մեզ համար առավել արժեքավոր կլինի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ առաջիկայում ԵԱՀԿ/ԺԳՄԻԳ կողմից հրապարակվելիք վերջնական զեկույցը, որը կներառի նաև տարբեր բարելավումների առաջարկներ, որոնք, իհարկե, չպետք է անտեսվեն:
-
00:05
Ստեղծվել է թյուրքական պետությունների օմբուդսմենների միություն
-
23:52
ՀՀ ՊՆ-ն հաստատեց, որ մեկ տարի առաջ ադրբեջանական ԶՈւ-ն առաջ է եկել Վարդասարի հատվածում (Sputnik Արմենիա)
-
22:56
Էրդողանը հայտնել է, որ Հունաստանի վարչապետն իր համար այլևս գոյություն չունի
-
21:58
Ադրբեջանի նախագահը ստեղծել է Հայաստանի հետ սահմանազատման պետական հանձնաժողով
-
21:44
Դիմադրության շարժման հայտարարությունը բրյուսելյան բանակցությունների վերաբերյալ
-
21:13
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների բացման խնդիրներին
-
19:41
Հայտնի է սահմանազատման հարցերով հանձնաժողովի կազմը
-
18:58
Կրեմլը մեկնաբանել է Բորելի հայտարարությունները՝ ԵՄ զինված ուժերի ստեղծման անհրաժեշտության մասին
-
18:12
Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է․ Արցախի նախագահի խոսնակ
-
18:01
Ուզբեկստանում ոստիկանները ղազախստանցի զբոսաշրջիկներին էլեկտրաշոկի են ենթարկել
-
17:33
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ
-
17:30
Կհանդիպենք մայիսի 24-ին՝ ժամը 08:00-ին. Իշխան Սաղաթելյան
-
17:16
ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահությունը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպումը
-
17:08
Ձեր ուժը ձեր գրչի զորությունն է. Արթուր Թովմասյանը շնորհավորել է լրագրողի մասնագիտական օրվա կապակցությամբ
-
16:51
ՀՀ ԱԺ պատգամավոր Անուշ Բեղլոյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
-
16:40
Թեհրանում սպանել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպայի
-
16:06
Հայաստանում քաղաքական իրավիճակը կայուն է. ՔՊ-ական պատգամավոր
-
15:38
Բանակցությունների հերթական ռաունդը. Ի՞նչ տվեց բրյուսելյան հանդիպումը
-
15:07
Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին
-
15:00
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
օրվա
շաբաթվա
ամսվա
-
20:35
«Դիմադրություն» շարժման հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (ուղիղ)
-
19:06
Փաշինյանը Զարեհ Սինանյանին գործուղում է Լիբանան, Սիրիա և Իրան
-
08:54
Կրկնազատիկ (Նոր կիրակի)
-
09:04
Բաքուն պետք է կոնկրետացնի՝ որ տարածքներն է տեսնում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ․ Արմեն Գրիգորյանը՝ Հաջիևին
-
16:57
Բայդենը խոստացել է, բարեփոխումներ է նախապատրաստել Մեքսիկայից այցելուներին քաղաքացիության տրամադրման մասով
-
11:20
Ցեղասպանության 107-րդ տարելից. աշխարհի արձագանքն ու Թուրքիայի ժխտողականությունը
-
18:23
Լևոն Արոնյանը վստահեցրել է, որ Հայաստանում իրավիճակի փոփոխման պարագայում, վերադառնալու է մեր կազմ․ Սերժ Սարգսյան
-
18:06
Սպառողական գների ինդեքսն այս տարվա առաջին եռամսյակում կազմել է 7,8 %
-
18:20
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ
-
00:39
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից
Խոնավություն՝ 76%
Քամի՝ 1,54 կմ/ժ