ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ՌԴ բեռնափոխադրումների սակագների իջեցումն արդեն իսկ դրական է ազդել առևտրաշրջանառության վրա

Օրերս վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հայտարարությամբ, որով փաստեց, որ Երևան-Մոսկվա և հակառակ ուղղությամբ Վրաստանի և ՌԴ տարածքով անցնող բեռնափոխադրումների սակագները սույն թվականի հունվարից փոխվել են: Մասնավորապես,  Երևան-Մոսկվա ուղղությամբ երկաթուղային և լաստանավային փոխադրումների սակագները նվազել են 52-54%-ով, Մոսկվա-Երևան ուղղությանը՝ 32-35%-ով:

Պետք է նշել, որ փոխադարձ առևտրային հարաբերությունների նմանօրինակ բարեփոխումը բավական մեծ նշանակություն ունի Հայաստանի համար՝ հաշվի առնելով ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ծավալներն (2016թ. –ին առևտրաշրջանառությունը կազմել է 1,187 մլրդ դոլար) ու այն հայտնի ճշմարտությունը, որ ՌԴ-ն մեր համար առաջին առևտրային գործընկերն է: Բավական տրիվիալ թվացող այս հանգամանքից զատ, կցանկանայինք ևս երկու նրբության վրա ուշադրություն դարձնել:

Նախ և առաջ, ինչպես իր հայտարարության մեջ նշել է վարչապետը,  սակագների նվազեցման մասին որոշումն ընդունվել է ՀՀ-Վրաստան-ՌԴ եռակողմ բանակցությունների արդյունքում: Սա բավական հաջող նախադեպ է այս ձևաչափում ընթացող այլ բանակցությունների համար ևս, մասնավորապես՝ խոսքը վերաբերում է ՌԴ-Վրաստան-ՀՀ-Իրան էներգամիջանցքի տեխնիկատնտեսական հիմքերի շուրջ ընթացող գործընթացին, որում բավական մեծ է ՀՀ-ՌԴ-Վրաստան եռակողմ տանդեմի դերը: Բացի այդ, համագործակցության հաստատումը կարող է պրոյեկտվել նաև այլ հնարավոր ծրագրերի վրա:

Մյուս կողմից, պետք է ուշադրություն դարձնել, որ Ռուսաստանի հետ բեռնափոխադրումների սակագների նվազումը հավելում է ԵԱՏՄ սահմաններում տրվելիք առևտրային արտոնություններին: Այսինքն, այս համագործակցությունը նվազեցնում է Հայաստանի՝ ԵԱՏՄ հետ ցամաքային սահման չունենալու հետ կապված խոչընդոտները:

Եթե փորձենք ձեռք բեված համաձայնության կիրառական գնահատականներին անդրադառնալ, ապա ամենատրամաբանականը վիճակագրության «արձագանքն» ուսումնասիրելն է:

Այսպես, ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը 2017թ.-ի հունվար-փետրվար ամիսներին կազմել է 233,7 մլն դոլար: 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է շուրջ 23%-ով:  Ընդ որում, բավական հետաքրքիր է, որ ավելացած ցուցանիշում իր հերթին ավելի մեծ աճ է գրանցվել ՀՀ-ից արտահանման մասով (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 53%-ով), քան ՌԴ-ից ՀՀ ներմուծման մասով (15%):  Հիշեցնենք, որ բեռնափոխադրումների սակագները ՀՀ-ից ՌԴ ուղղությամբ նվազել են 52-54%-ով, ՌԴ-ից դեպի ՀՀ՝ 32-35%-ով:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: