ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Հայաստանում պայմանագրային զինծառայողի անհետանալու փաստը

svoboda.org

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է Հայաստանում ռուսական ռազմաբազայի պայմանագրային զինծառայողի անհետանալու փաստը, հայտնում է Интерфакс-ը:

«Սույն թվականի ապրիլի 18-ին առավոտյան, պայմանագրային զինծառայողը, ով բնակվում է Գյումիում՝ զորամասի տարածքից դուրս, օրակարգի համաձայն, չի ներկայացել զորամաս», - ասվում է Հարավային ռազմական շրջանի տարածած հայտարարության մեջ: Նշվում է, որ զորամասի հրամանատարությունը Հայաստանի իրավապահ մարմինների հետ միասին իրականացնում է որոնողական աշխատանքներ:

Ավելի վաղ ԶԼՄ-ներ տեղեկութոյւն էին տարածել, որ Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի պայմանագրային զինծառայող Դմիտրի Լոշմանովը ապրիլի 16-ին դուրս է եկել գնումներ կատարելու և չի վերադարձել հանրակացարան, որտեղ բնակվում էր: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.06.2026
       
    23.06.2026
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: