ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ են ակնկալում ֆրանսիացիները նորընտիր նախագահից

Getty Images

Մայիսի 7-ին Ֆրանսիայում կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ՝ վճռորոշ փուլում սպասվում է 1965 թվականից ի վեր մասնակցության ամենացածր ցուցիչը: Այս մասին վկայում են սոցհարցումների արդյունքները:

Սակայն ընթացիկ ընտրությունները նախորդներից տարբերվում են ոչ միայն այս չափանիշով. 1958 թվականից առաջին անգամ Ֆրանսիայի նախագահական ընտրություններում սոցիալիստ կամ աջ կենտրոնամետ թեկնածուները առաջին փուլում ոչ միայն չեն հաղթում, այլ նաև դուրս չեն գալիս երկրորդ փուլ:

Այսպիսով, Ֆրանիսայի 5-րդ հանրապետությանը բնորոշ քաղաքական համակարգը, երբ չնայած քաղաքական կյանքում բազմաթիվ կուսակցությունների առկայությանը, իշխանությունը գտնվում էր երկու հիմնական կուսակցությունների՝ ձախ կողմնորոշման սոցիալիստների և աջ կողմնորոշման հանրապետականների ձեռքում, զիջում է իր դիրքերը:

Չնայած շատերը խոսում են, որ ներկայիս ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն են ունեցել միգրացիոն ճգնաժամը և ահաբեկչությունների սպառնալիքի բարձր մակարդակը, սակայն, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, ֆրանսիացիների ընտրության վրա մեծ ազդեցություն են ունեցել սոցիալ-տնտեսական գործոնները: Նշենք, որ ինչպես հանրապետական Նիկոլյա Սարկոզիի, այնպես էլ սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի նախագահության օրոք Ֆրանսիայում տնտեսական ճգնաժամը գնալով խորացել է: Արդյունքում, ֆրանսիացիները որոշել են իրենց ձայնը չտալ այն կուսակցության թեկնածուներին, որոնց ներկայացուցիչները, լինելով իշխանության ղեկին, չեն կարողացել հաղթահարել երկրի առջև ծառացած խնդիրները:

Այստեղ հարկ է նշել, որ Մարին Լե Պենի կուսակցությունը, որն ավանդաբար չէր անդրադառնում սոցիալ-տնտեսական հարցերին, իր նախընտրական քարոզարշավում այս թեմային բավականին մեծ ուշադրություն է հատկացրել: Միևնույն ժամանակ, Մարին Լե Պենն ընտրություններին ընդառաջ հրաժարվեց իր հոր թողած «ժառանգությունից»՝ ազատելով «Ազգային ճակատ» կուսակցությունը խիստ ծայրահեղական ազգայնական հայացքներից, ինչն ավելացրեց վերջինիս ընտրազանգվածը:

Ընտրությունների երկրորդ փուլում նման պատկերի վրա մեծ ազդեցություն ունեցավ նախընտրական քարոզարշավի մեկնարկի ակնհայտ ֆավորիտ հանրապետական Ֆրանսուա Ֆիյոնի շուրջ ծագած սկանդալը, որի արդյունքում նա օր-օրի կորցնում էր ընտրազանգվածի աջակցությունը: Ընդ որում, Ֆիյոնի շուրջ սկանդալը, եթե Լե Պենին  օգնեց հայտնվել երկրորդ փուլում, ապա Մակրոնի համար մեծացրեց Ֆրանսիայի նախագահ դառնալու շանսերը: Մակրոն-Լե Պեն զույգից Ֆրանսիայի քաղաքական էլիտան միահամուռ կերպով իր աջակցությունը հայտնեց Մակրոնին: Իհարկե, երկրորդ փուլում Ֆիյոնի հայտնվելու դեպքում պատկերը փոքր-ինչ այլ կլիներ:

Մակրոնին ընտրել հակված են նաև շարքային քաղաքացիները: Սոցհարցումների համաձայն, երկրորդ փուլում հաղթելու շանսերը մեծ են Մակրոնի մոտ՝ նրա օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 62, իսկ Լե Պենի օգտին՝ 38 տոկոսը:

Թերևս Մակրոնի նման հաջողության գրավականը մեծ քաղաքականությունում նրա բոլորովին վերջրերս հայտնվել էր, քանի որ ծրագրային առումով հեղափողական գաղափարներ նա առաջ չի քաշել, ավելին՝ բացահայտ կերպով խոսվում է, որ նա շարունակելու է գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի քաղաքական գիծը, որից ֆրանսիացիներն այդքան դժգոհ են:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 0 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: