ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հիմնական դժվարությունն այն էր, որ ոչ ոք չէր պատկերացնում, որ պատերազմ կլինի. Արցախյան պատերազմի մասնակից (ԲԱՑԱՌԻԿ)

Ձեզ ենք ներկայացնում «Արմեդիա» ՏՎԳ բացառիկ հարցազրույցն Արցախյան պատերազմի մասնակից Գրիգոր Մկրտչյանի հետ:

-Պարոն Մկրտչյան, ե՞րբ եք մեկնել ռազմաճակատ և ռազմական ի՞նչ գործողությունների եք մասնակցել:

- Ես ռազմաճակատում եղել եմ 1993 թվականից: Հադրութում 1993 թվականին վիրավորվել եմ, վերադարձել՝ բուժվելու: 1993 թվականի վերջին - 1994-ին վերադարձել եմ Մարտակերտ: Մասնակցել եմ Կարմրավան, Սեյսուլան գյուղի մոտ տեղի ունեցած ռազմական գործողություններին: Ազատագրել ենք Մարտակերտը: Մարտակերտում մեր գնդի տղաները՝ 16 հոգի, ընկան շրջափակման մեջ և զոհվեցին, մինչև այդ կորուստ չէինք ունեցել: Մեր գնդում էր նաև Արցախի հերոս Վահագն Վարդևանյանը: Բախտի բան էր՝ ողջ կմնայիր, թե՝ ոչ…

- Հիմնականում ի՞նչ դժվարությունների եք (բարոյա-հոգեբանական, ֆիզիկական և այլ)  բախվել ռազմաճակատում:

Հիմնական դժվարությունն այն էր, որ ոչ ոք չէր պատկերացնում, որ պատերազմ կլինի: Մենք՝ պատերազմից հետո ծնված սերունդս, գիտեինք միշտ խաղաղություն է լինելու: Ես փոքր-ինչ ծանոթ էի ռազմական գործին, նրանք, ովքեր ծանոթ չէին, դժվարանում էին, սակայն չէին ընկճվում, տղաները բոլորն էլ սովորում էին, պարապում էին, որ կարողանային դիմադրել, հարձակվել:

Անցյալ տարի ապրիլին քառօրյա պատերազմի ժամանակ ես Ղարաբաղում էի, շատ լավ տղաներ ունենք, իսկական առյուծներ: Ինչպես ասում են՝ ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի: Ուստի, մեր սերունդներին պիտի խնդրեմ լավ իմանան ռազմական գործը, որ խուճապի չմատնվեն: Միշտ պատրաստ լինեն, որ հաղթեն:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.11.2024
       
    26.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: