ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում մաֆիայի պարագլուխը խոստովանել է, որ իրեն առաջարկել էին սպանել Հրանտ Դինքին «հայկական լոբբի» ստեղծելու համար

Protestant.am

Թուրքիայի հանցավոր խմբերի պարագլուխներից մեկը՝ Քուրշաթ Յըլմազը, նոր ցուցմունք է տվել պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի վերաբերյալ:

Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կատարելով թուրքական Cumhuriyet-ին Քուրշադ Յըլմազը հայտարարել է, թե 2005 թվականին գյուլենականների՝ Անկարայի պատասխանատուն իրեն առաջարկել է սպանել Հրանտ Դինքին։

Քուրշադ Յըլմազը պատմել է նաև, թե գյուլենականները ցանկացել են, որ ինքը նաև գյուլենականների մաֆիոզը լինի։  «Գյուլենականներից Իսմաիլ Է․-ն, ով համարվում էր գյուլենականների՝ Անկարայի պատասխանատուն, ինձ ասաց, որ պետք է սպանել Դինքին, քանի որ նա ցանկանում է Թուրքիայում հայկական լոբբի ստեղծել։  Նա ասաց, որ եթե ես կազմակերպեմ սպանությունն ու հանձնեմ սպանողին, ինձ վնաս չի լինի։ Երբ ես չընդունեցի այդ առաջարկը, նրանք իմ ու իմ ընկերուհու դեմ թակարդներ լարեցին»,-ասել է Քուրշադ Յըլմազը։

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: