ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Խաղաղությունը միայն Հայաստանի՞ն է պետք

Ադրբեջանական կողմը մշտապես փորձում է խաղաղությունը որպես զիջում ներկայացնել՝ դրա դիմաց պահանջելով զիջումներ հայկական կողմերից: Այս անգամ էլ այդ մոտեցումը բանաձևային ձևակերպում ստացավ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի կողմից՝ «զորքերի դուրսբերում խաղաղության դիմաց» կամ «տարածքներ խաղաղության դիմաց» տեսքով:

 Այս բանաձևը ոչ միայն անընդունելի, այլև աբսուրդային է մի քանի պատճառներով միաժամանակ.

1. Խաղաղությունը չի կարող որպես զիջում ներկայացվել Հայաստանին և Արցախին, քանի որ այն հավասարաչափ կարևոր է տարածաշրջանի բոլոր երկրների, և առաջին հերթին բոլոր ժողովուրդների համար:

2. Արցախյան պատերազմն ու Ապրիլյան պատերազմը ցույց տվեցին, որ պատերազմի դաշտում Ադրբեջանին չի հաջողվում հասնել իր նպատակներին, և ադրբեջանական կողմը պարտված է դուրս գալիս պատերազմից: Ուստի պատերազմով իր նպատակին հասնելու Բաքվի սպառնալիքներն առնվազն անհիմն են:

3. Ցանկացած զիջում պետք է լինի փոխադարձ և հավասարազոր: Ղարաբաղյան հիմնախնդիրը Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման շուրջ ծագած հակամարտություն է, և խաղաղությունը հնարավոր է միայն հակամարտության առարկայի սպառման, այսինքն՝ ինքնորոշման իրացման ճանաչման պարագայում:

4. Զորքերի դուրսբերման, տարածքների հարցերն ընդհանուր կարգավորման փաթեթի մաս են, իսկ բանակցությունները, ինչպես բազմիցս հայտարարվել է, կառուցվում են «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ համաձայնեցված չէ ամեն ինչ» սկզբունքով: Ուստի, կարգավորման առանձին այս տարրերի առաջ քաշումը որպես բանակցությունների նախապայման և դրանց հավասարակշռումը խաղաղության խոստումով որևէ կերպ չի բխում բանակցային գործընթացի տրամաբանությունից և հիմնախնդրի էությունից:

Ադրբեջանը կրկին խեղաթյուրում է Ղարաբաղյան հիմնախնդրի էությունն ու կարգավորման տրամաբանությունը՝ փորձելով «խաղաղությունը» վաճառել հայկական կողմերին ու միջազգային հանրությանը: Իսկ դա ոչ միայն ապակառուցողական, այլև հակահումանիստական քայլ է: Եվ առաջին հերթին, հենց սեփական ժողովրդի նկատմամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: