ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 519,28 դրամ ԱՐԾԱԹ - 261,56 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 388,89 դրամ

Մետաքսի ճանապարհին ներգրավվածության համար Հայաստանն ավարտուն տրանսպորային ուղի պետք է ներակայացնի

Անցյալ շաբաթ Պեկինում կայացավ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային տնտեսական համաժողովը: Աշխարհի ավելի քան հարյուր երկրներից ժամանած պատվիրակությունների թվում էր նաև Հայաստանի ներկայացուցչությունը՝Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Համաժողովի քննարկման առարկան Նոր Մետաքսի ճանապարհ տնտեսական-առևտրային ծագրի իրականացումն էր: Հատկանշական է, որ մինչ համաժողովը Չինաստանը պատրաստակամություն է հայտնել 14,5 մլրդ դոլար հատկացնել Մետաքսի ճանապարհի հիմնադրամին: Համաժողովն, ըստ էության, կարելի է համարել պատմական Մետաքսի ճանապարհը վերականգնելուն ուղղված Չինաստանի նախաձեռնության առաջին գործնական քայլը վերջին հինգ- վեց տարիների ընթացքում: Համաժողովի քննարկումների առանցքում ծրագրի համար տրանպորտային ենթակառուցվածքների ստեղծումն էր:

Պետք է նշել, որ Նոր Մետաքսի ճանապարհի աշխարհագրական առանցքում Ասիան Եվրոպային կապող հանգուցային տարածաշրջաններն են, այդ թվում՝ հետխորհդային, ԱՊՀ երկրները: Հայաստանն այս ամենում ունի հստակ առանձնացված շահեր ու հնարավորություններ:

Ամենաակնհայտ առաջնահերությունն այս պարագայում հայկական կողմի «Հյուսիս-Հարավ» նախագծի շուտափույթ ավարտն է: Համաժողովին նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպումներ է ունեցել տրանսպորտի ոլորտը կարգավորող բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև չինական մի շարք շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Բնականաբար, բանակցությունների ելքը լրիվ այլ մակարդակում կլինի, եթե մենք ունենանք ավարտին հասցված «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը: Հասկանալի է, որ այս ավտոմայրուղին նախագծում «շահագործման» ներկայացնելու համար պետք է նաև ունենալ հագեցած ենթակառուցվածքներ, այդ թվում՝ կարգավորված բեռնափոխադրումների համակարգ, բեռնափոխադրումների օրենսդրական ոլորտի վերանայում, բացթողումների առավելագույնս արդյունավետ և արագ համալրում: Առավելագույն ջանքերն է պետք ներդնել այս ուղղությամբ աշխատանքները լիարժեքորեն ավարտին հասցնելու համար, ինչի մասին հայտնել է նաև Վահան Մարտիրոսյանը:

Մյուս կարևորագույն հարցը, որում Հայաստանի շահագրգռվածությունը պետք է մեծ լինի, Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ բանակցությունների վերսկսումն է: Այստեղ պետք է նշել, որ իրանական կողմից ֆինանսավորման ներգրավման հարցում իրավիճակի փոփոխություն ունենք ՝ հիմնվելով Պեկինում անցկացված համաժողովին, որը Մետաքսի ճանապարհի իրականացմանը, կարծես, նոր թափ է հաղորդում:

Եթե փորձենք անդրադառնալ մեր շահերին, ապա ծրագրին մասնակցությունը փաստացի Հայաստանի համար առևտրային ուղիների դիվերսիֆիկացման հնարավորություն է. Հայաստանը ցամաքային ենթակառուցվածքներով միանում է Եվրոպա դուրս բերող, Մետաքսի ճանապարհի ներքո քննարկվող հնարավոր ծովային ուղիներից մեկին՝ Իրան-Սև ծով- Վրաստան տարբերակին:

Մյուս կողմից, այդպիսով, Հայաստանը կարող է դառնալ Չինաստան-ԵԱՏՄ-Իրան ցամաքային կապն ապահովող դերակատարներից մեկը:

Բոլոր դեպքերում, այսօր առավել քան երբևէ, որպես առանջնահերթություն պետք է դիտարկվի «Հյուսիս-Հարավ» տրանսորտային ուղղու վերջնականացումն ու Իրանի հետ եկաթուղու շինարարության հետ կապված բանակցությունների վերսկսումը՝ զուգահեռաբար դրա իրականացմանն անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուրների որոնումներով: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 44%
Քամի՝ 3 կմ/ժ
2 C°
 
-1°  10° 
20.11.2019
   
21.11.2019
Հարցում

Կո՞ղմ եք ՀՀ վարչապետի առաջարկած բանաձևին, ըստ որի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման սցենարը պետք է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար։