ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թողարկվել է «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեին նվիրված նամականիշ

news.am

Մայիսի 26-ին մարվեց եւ շրջանառության մեջ դրվեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Մարգարիտ Բարանկիցե» թեմային նվիրված նամականիշը:

News.am գործակալության փոխանցմամբ, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, թե նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, 2016 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը, Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը եւ Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը։

Նամականիշի վրա պատկերված է Մարգարիտ Բարանկիցեն, ով «Ավրորա» մրցանակի է արժանացել Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին ունեցած բացառիկ ազդեցության համար: Նա փրկել է մոտ 30 հազար երեխա՝ նրանց տալով օթեւան եւ խնամք:

Փոստային նամականիշն ունի 350 դրամ անվանական արժեք։ Նամականիշի հեղինակն է «Ավրորա»  նախաձեռնության դիզայներ Ալլա Մինգալյովան: Չափսերն են՝ 50,0 x 50,0 մմ, տպաքանակը՝ 40 000 հատ։ Տպագրվել է Կանադայի Lowe Martin Group տպարանում։

Փոստային նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոններ, որոնց վաճառքից գոյացած հասույթը կուղղվի  «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով իրականացվող նախագծերին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 59%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    16 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: