Հայաստանը համանախագահներից ակնկալում է ոչ միայն հայտարարություններ. Նարեկ Մինասյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռիչարդ Հոգլանդը, Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը տարածաշրջանային այցով հունիսի 10-ին ժամանեցին Հայաստան, իսկ հունիսի 12-ին մեկնեցին Արցախ: Հունիսի 19-ին տեղի կունենա համանախագահների այցը Բաքու: Նախատեսվում է, որ տարածաշրջանային այցի արդյունքների հիման վրա համանախագահները հանդես կգան համատեղ հայտարարությամբ:
Համանախագահների տարածաշրջանային այցը դեռևս չի ավարտվել, սակայն դրա ընթացքի վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանի հետ:
- Համանախագահների տարածաշրջանային այցը դեռևս չի ավարտվել, այնուամենայնիվ, ինչպե՞ս կարելի է գնահատել համանախագահների այցը Հայաստան և Արցախ: Ո՞ր խնդիրներն են եղել առաջնային:
- Համանախագահների տարածաշրջանային այցի ամբողջական գնահատականի մասին թերևս կարելի է խոսել նրա ավարտից հետո: Այնուամենայնիվ, եթե խոսենք Հայաստան և Արցախ այցելության մասին, կարելի է նշել, որ այցից ակնկալիքները մեծ չէին: Բացի հակամարտության գոտում իրավիճակին ծանոթանալուց, այցի շրջանակներում կարևորվել է 2016թ-ին Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, որոնք ուղղված են փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը, մասնավորապես հրադադարի ռեժիմի պահպանման և հետաքննության մեխանիզմների ներդրմանն առնչվող հարցերի: Ըստ էության, հայկական կողմերն իսկզբանե պատրաստակամ են եղել իրականացնել ձեռք բերված պայմանավորվածությունները և որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ գործընթացը կասեցնողը հենց ադրբեջանական կողմն է: Պաշտոնական Բաքուն պնդում է, որ հրադադարի ռեժիմի պահպանմանը և փոխվստահության միջավայրի ձևավորմանն առնչվող հարցերը երկրորդական են, և պետք է նախևառաջ կենտրոնանալ հակամարտության կարգավորման քաղաքական բանակցությունների վրա: Այնուամենայնիվ, Ապրիլյան պատերազմը ևս մեկ անգամ հաստատեց, որ առանց հրադադարի ռեժիմի ամրապնդման և փոխվստահության միջավայրի ձևավորմանն ուղղված մեխանիզմների ներդրման, քաղաքական բանակցությունների, առավել ևս փոխզիջումների մասին խոսելն իրատեսական չէ: Այլ կերպ ասած՝ ինչպես կարելի է բանակցել և ակնկալել հակամարտության լուծում, եթե քեզ վրա կրակում են:
Շուրջ մեկ տարի է անցել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից, սակայն որևէ էական առաջընթաց դրանց իրականացման հարցում չունենք: Պարբերաբար բարձրաձայնվում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի աշխատակազմի թվաքանակի ավելացման մասին, սակայն դրա հետ կապված ևս չկա վերջնական որոշում: Կցանկանայի ընդգծել, որ խոսքը գնում է միայն թվաքանակի և ոչ թե լիազորությունների մասին: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ դեսպան Կասպրշիկի աշխատակազմի ընդլայնումը որևէ լուրջ դրական ազդեցություն չի կարող ունենալ հրադադարի ռեժիմի պահմանման հարցում:
- Եթե հաշվի առնենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մայիսի 18-ի հասցեական հայտարարությունը և հունիսի 10-ին նրանց հետ հանդիպման ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ կոնկրետ գործողությունների դիմելու կոչը, կարո՞ղ ենք ասել, որ բանակցային գործընթացում նկատվում է որոշակի փոփոխություն:
- Նախ նշեմ, որ համանախագահների հասցեական հայտարարությունն առաջինը չէր: Հայտարարությունն ուրախության առիթ չէ, այն բավական տրամաբանական քայլ է, ինչի անհրաժեշտության մասին հայկական կողմերը մշտապես բարձրաձայնել են և, հուսով եմ, կդառնա համանախագահների մշտական ձեռագիր: Եթե հակամարտության կողմերից մեկը պարբերաբար խախտում է հրադադարի համաձայնագրերը (ի դեպ համանախագահ երկրներն ինչ-որ առումով նաև հրադադարի համաձայնագրերի երաշխավորներն են) և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, ապա առավել քան բնական և անհրաժեշտ է, որպեսզի միջնորդներն իրենց հայտարարություններում հրաժարվեն համահարթեցման սկզբունքից և մատնանշեն խախտողին: Դա կարևոր է հնավոր ռազմական արկածախնդրությունների կանխման համար:
Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարար Նալբանդյանի հայտարարությանը, ապա կարող ենք այն որակել որպես հայկական կողմի դիրքորոշման որոշակի կոշտացում, ինչը բավական ողջունելի է: Հայաստանը համանախագահներից ակնկալում է ոչ միայն հայտարարություններ: Հասցեական հայտարարությունները, որքան էլ կարևոր են, այնուամենայնիվ, ակնհայտ է, որ դրանք չեն կարող լիովին սթափեցնել Բաքվին: Դրա համար անհրաժեշտ է, որ համանախագահները դիմեն նաև այլ գործողությունների: Այս պահանջը, վստահ եմ, նախկինում բազմիցս բարձրաձայնվել է դիվանագիտական խողովակներով կամ փակ դռների հետևում ընթացող բանակցությունների ժամանակ: Այն, որ արտգործնախարարի կողմից այդ պահանջը բարձրաձայնվում է հրապարակայնորեն, ցույց է տալիս մեր դիրքորոշման մեջ նկատվող որոշակի փոփոխությունը: Դա բնական է. հայկական կողմի կառուցողականությունը չի կարող լինել անսահմանափակ և պետք է հիմնվի չոր պրագմատիզմի վրա:
Ինչ վերաբերում է արտգործնախարարի նշած կոնկրետ գործողություններին, ապա դրանք կարելի է առանձնացնել երկու տիպի: Նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իրենց մանդատի շրջանակներում այնպիսի քայլերի ձեռնարկումն է, որոնց արդյունքում Ադրբեջանը ստիպված կլինի մեղմել իր ապակառուցողական դիրքորոշումը: Երկրորդը այն գործողություններն են, որոնք ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան կարող են ձեռնարկել Ադրբեջանի հետ իրենց երկկողմ հարաբերություններում՝ ուղղակի և անուղղակի եղանակով նրան ստիպելով առավել կառուցողական լինել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում:
-
19:39
Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է. ՀՀ ՊՆ
-
19:03
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ալի Շամխանիի հետ
-
18:49
Փաշինյանն ընդունել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարին
-
18:17
Ջոնսոնը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից հեռանալու որոշման մասին
-
18:00
ԱԺ նախագահի հայտարարությունը ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Ղազինյանի հրաժարականի դիմումի մասին
-
17:26
Արտակ Բեգլարյանը քննարկել է առողջապահության ռազմավարության նախագիծը բուժհիմնարկների ղեկավար կազմի հետ
-
17:00
Հակոբ Արշակյանն ընդունել է Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարին
-
16:47
Հայտնի են ֆուտզալի ընտրանու մրցակիցներն ԱԱ-ի հիմնական փուլում
-
16:45
«Ոչ միայն Հայաստանը, այլեւ աշխարհի հայերը հպարտ են ձեզնով». SADA-ի ղեկավարը տեսաուղերձ է հղել բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականին (տեսանյութ)
-
16:28
Արարատ Միրզոյանը հանդիպել է Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին
-
16:17
Կառավարությունը նախատեսում է զորակոչից տարկետում տալու հնարավորություն սահմանել առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորողների համար
-
15:18
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:50
Ադրբեջանի առաջարկած հիմնարար սկզբունքներում Հայաստանի համար անընդունելի պահեր չկան. Ադրբեջանի ԱԳՆ
-
13:23
Կինն ու գինին. Թունիսը կարող է զարմացնել
-
13:16
ԳՇ պետը կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ. խորհրդարանն ընդունեց նախագիծը
-
13:00
Կլինեն զգայուն պահեր. Բայրամովը՝ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման մասին
-
12:38
Արագածոտն բնակավայրում հունիսի 8-ին գործարկվելու է շչակ
-
12:21
Քրիստոսի արձանը կտեղադրվի Հատիս լեռան վրա
-
11:37
Մեր գերատեսչությունները պետք է կոորդինացված աշխատեն Թուրքիայի գերատեսչությունների հետ. Փաշինյանի հանձնարարությունը
-
11:01
Սուրբ թարգմանիչներ Սահակի և Մեսրոպի հիշատակի տոնն է
օրվա
շաբաթվա
ամսվա
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
14:56
Վրաստանը ողջունում է ԵՄ աջակցությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում. Զուրաբիշվիլի
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
-
18:42
«Ոսկե ծիրան»-ը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
19:06
Ադրբեջանի ցինիզմը նորանոր դրսևորումներ է ստանում
-
19:42
Հայկական ազգային ավիափոխադրող Fly Arna-ի առաջին օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում
Խոնավություն՝ 33%
Քամի՝ 8,75 կմ/ժ