ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մակրոնի հերթական հաղթանակն ու խորհրդարան անցած հայ պատգամավորները

RFI

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Էմանուել Մակրոնի «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցությունը հաղթանակ է տարել խորհրդարանական ընտրություններում: Երկրորդ փուլի արդյունքներով,  «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցությունն իր գործընկերների՝ «Ժողովրդավարական շարժում» (MoDem) կենտրոնամետ կուսակցության (42 մանդատ) հետ Ֆրանսիայի խորհդարանի ստորին պալատում զբաղեցրել է 577 տեղերից 308-ը, հայտնում է BBC-ն:   

Թեպետ այս ցուցանիշը քաղաքագետների կանխատեսածից ավելի ցածր է, Ֆրանսիայի նախագահն այժմ խորհրդարանում ամուր դիրքեր ունի իր եվրոպամետ և բիզնես շահերին ուղղված բարեփոխումների ծրագրի իրականացման համար: Մակրոնն իր քաղաքական նպատակների շարքում մտադիր է նաև զգալիորեն մեղմել աշխատանքային օրենսդրությունը և պետական ոլորտում կրճատել տասնյակ հազարավոր աշխատատեղեր:  Հարկ է նշել, որ Շառլ դը Գոլի ժամանակներից սկսած՝ Ֆրանսիայի նախագահը երբևէ չի ունեցել այսչափ հզոր աջակցություն խորհրդարանում:

«Հանրապետականներ» կուսակցությունը և նրա դաշնակիցները կարող են ձևավորել ամենամեծ ընդդիմադիր բլոկը: Խորհրդարանում նրաք կունենան 125-131 տեղ: Սակայն, այս թիվը զգալիորեն քիչ է այն տեղերի համեմատ, որոնք ֆրանսիացի պահպանողականներն ունեին խորհրդարանի նախորդ կազմում: Վերջին հինգ տարում Ֆրանսիայի իշխանության ղեկին գտնվող սոցիալիստները կունենան 41-49 տեղ: Սա կուսակցության գոյության ողջ ընթացքում ամենավատ արդյունքն է: Այս ընտրությունները հատկանշական էին նաև նրանով, որ առաջին անգամ խորհրդարան է անցել «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը: Նրա կուսակցությունը կարող է ստանալ 4-8 տեղ:

Ինչպես խորհրդարանական ընտրությունների առաջին փուլում, այս անգամ ևս ընտրողների մասնակցության ցուցանիշը չափազանց ցածր է եղել: Kantar Public France հասարակական կարծիքի ուսումնասիրությունների ինստիտուտի ղեկավար Էմանուել Ռիվյերիայի կարծիքով, ցածր մասնակցությունը կարող է պայմանավորված լինել արդյունքների լարվածության բացակայությամբ և սահմանափակ ընտրությամբ, ինչպես նաև նրանով, որ ֆրանսիացիները հոգնել են վերջին ամիսների ընթացքում մշտական քվեարկություններից:  Նախագահական ընտրություններում Մակրոնի հակառակորդ Մարին Լը Պենն իր հերթին նշել է, որ «ընտրություններին մասնկացության խիստ ցածր ցուցանիշը զգալիորեն թուլացնում է Նոր ազգային ասամբլեայի լեգիտիմությունը, և այս հնգամյա շրջանը շատ վատ է մեկնարկում», հայտնում է CNN-ը: Մեկ այլ քաղաքական գործչի կարծիքով՝ խիստ ցածր մասնակցությունը քաղաքական վիրավորանք է պարունակում, և դա համընդհանուր քաղաքացիական բողոքի դրսևորման ձև է:

Հայերիս համար Ֆրանսիայի այս խորհրդարանական ընտրություններն առանձնացան նրանով, որ թվով միանգամից 3 ֆրանսահայեր պատմության մեջ առաջին անգամ պատգամավոր ընտրվեցին Ֆրանսիայի Ազգային Ժողովում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ծագումով հայ հասարակական գործիչ Արման Ավագյանը: Նրա խոսքերով, «այսօր ավելի քան կես միլիոնանոց ֆրանսահայ համայնքի պատմության մեջ նոր և մեծ էջ բացվեց»։ Ֆրանսիայի նոր խորհրդարան անցած հայերն են Ժակ Մարիլոսյանը (Փարիզ), Դանիել Կազարյանը (Լիոն), 30-ամյա Գիյոմ Կասբարյանը (Շարտր)։ Եվս մեկ պատգամավոր՝ Նադյա Եսայանը, ում ամուսինը հայազգի է, նույնպես ընտրվել է Վիերզոն քաղաքից։ Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ֆրանսիայի իշխող շերտերում ծագումով հայերի անուններ են հայտնվում: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտտերանի օրոք երկրի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է ծագումով հայ Էդուարդ Բալադուրը (1993 թ. մարտի 29 - 1995 թ. մայիսի 10): Նա թեկնածություն է առաջադրել նաև 1995 թվականի նախագահական ընտրություններում, սակայն զբաղեցրել է 3-րդ տեղը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: