ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի բնակչության 30%-ը մահմեդական է

ansar.ru

Ռուսաստանցիների 42%-ն իրեն ուղղափառ է համարում, նրանց զիջում են միայն մահմեդականները՝ կազմելով բնակչության 30%-ը: Աթեիստները 18%-են: Այդ են վկայում ՌԴ բնակիչների կրոնական պատկանելության մասին դաշնային հարցման արդյունքները, որն անցկացրել է Zoom Market գործակալությունը, հայտնում է PanArmenian-ը:

Ըստ հետազոտության, առավել շատ է ուղղափառների քանակը Սամարայում (57%), Նիժնի Նովգորոդում և Պերմում (53%), Նովոսիբիրսկում (49%), Սանկտ Պետերբուրգում և Կրասնոյարսկում (43%), Վորոնեժում (41%), գրում է Znak-ը:

Մահմեդականներն առավել շատ են Կազանում (72%), Կրասնոդարում (43%), Վորոնեժում(31%), Եկատերինբուրգում (29%), Կրասնոյարսկում (28%) և Մոսկվայում (26%):

Աթեիստների քանակը շատ է Սանկտ Պետերբուրգում (26%), Վորոնեժում և Եկատերինբուրգում (23%), Կրասնոյարսկում (22%), Մոսկվայում (21%) և Նովոսիբիրսկում (18%):

Հարցման մասնակիցների ավելի քան 73%-ը դեմ է դպրոցներում կրոնական պատկանելությունը ցուցադրող հագուստ կրելուն: Հարցման մասնակիցների 88%-ը հայտարարել է, որ բանկում իրենց հատուկ ծառայություններ ըստ դավանանքի հարկավոր չեն: Հարցման մասնակիցների 33%-ն ասել է, որ կքվեարկեր ըստ կրոնական պատկանելության գործող կուսակցության օգտին, եթե այդպիսին լիներ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 57%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    6 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: