ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բարսելոնան և Վենետիկը պայքարում են զբոսաշրջիկիների հոսքի դեմ

sunshinestacey.com

Զբոսաշրջության ամենաակտիվ սեզոնն արդեն բացված է, և մինչ բոլոր երկրներում մտածում են ինչպես գրավել զբոսաշրջիկներին, Բարսելոնան և Վենետիկը մտածում են պայքարել զբոսաշրջիկների հոսքի դեմ պայքարի մասին:

Այսպես, Բարսելոնայի բնակչությունը բողոքում է, որ քաղաքը վերածվել է զվարճանքների այգու, ինչը խանգարում է իրենց առօրյա կյանքին՝ մասնավորապես զբոսաշրջիկների մեծ հոսքի պատճառով տեղացիների համար ամեն ինչ բավականին թանկ է: Նշենք, որ 2016 թվականին 1.6 մլն բնակչություն ունեցող Բարսելոնա այցելել է ավելի քան 32 մլն զբոսաշրջիկ: Քաղաքային իշխանություններն որոշել են զբոսաշրջության դեմ պայքարել հյուրանոցներում տեղերի քանակը կրճատելով. ավելի վաղ 2015 թվականին Բարսելոնայի ղեկավարությունը քաղաքի որոշ հատվածներում արգելել էր հյուրանոցների շինարարությունը:

Վենետիկի քաղաքային իշխանություններն էլ որոշել են զբոսաշրջության դեմ պայքարելու համար հատուկ սարքեր տեղակայել քաղաք այցելող զբոսաշրջիկներին հաշվելու համար։ «Մենք կարողացել ենք մշակել մի ողջ շարք միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են զբոսաշրջային հոսքերի կարգավորմանը և այն բանին, որպեսզի համատեղելի դարձնեն դրանք այնտեղ ապրող մարդկանց առօրյա կյանքի հետ», - ասել է Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրունյարոն։

Նրա խոսքով՝ իշխանությունները նաև ցանկանում են սկսել միջազգային տեղեկատվական արշավ՝ բացատրելու օտարերկրացիներին, թե ինչու քաղաքը չի կարող դիմանալ զբոսաշրջիկների մեծ թվի։

Նշենք, որ 2016 թվականի մարտին՝ Զատիկի ժամանակ, Վենետիկ միաժամանակ այցելել է 300 հազար զբոսաշրջիկ, այն դեպքում, երբ քաղաքի բնակչության թիվը չի հասնում 270 հազարի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: