ԵՐԵՎԱՆ 2 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչո՞վ է պայմանավորված ԵՄ հատուկ վերաբերմունքը Ուկրաինայի նկատմամբ

Օրեր առաջ հաստատվեց երեք տարի ժամկետով Ուկրաինային առևտրային նոր արտոնություններ տրամադրելու վերաբերյալ Եվրախորհրդարանի որոշումը:

Եվրախորհրդարանի կողմից նման որոշումը տրամաբանական շարունակությունն է ԵՄ –Ուկրաինա ասոցացման համաձայնագրի իրականացման, որի հաստատումը տեղի ունեցավ այս տարվա մայիսի վերջին՝ Նիդերլանդների Վերին պալատի կողմից համաձայնությունից հետո (2016 թ. կեսին Նիդերլանդները միակ երկիրն էր, որը դեմ էր հանդես գալիս ԵՄ-Ուկրաինա ասոցացման համաձայնագրի կայացմանը):

Մինչ ասոցացման համաձայնագրի ուժի մեջ մտնելը, Եվրամիությունը երեք տարի ժամկետով Ուկրաինայի համար արտահանման զրոյական տուրքերով առևտրային արտոնություններ սահմանեց որոշակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ: Առևտրային արտոնությունների քվոտալ սահմանափակությունը պայմանավորված էր ուկրաինական արտադրանքի մոտ մի շարք եվրոպական ստանդարտների բացակայությամբ, այդ թվում՝ սանիտար և ֆիտոսանիտար համարժեքությունը:

Եվրախորհրդարանի կողմից առևտրային արտոնությունների քվոտաների ընդլայնման մասին, այդ թվում՝ ԵՄ-ից Ուկրաինա առանց մաքսատուրքերի ներկրման մասով, հաղորդագրության մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է տնտեսական բարեփոխումների ոլորտում Ուկրաինայի կողմից գործադրված ջանքերով: Կարելի է ենթադրել, որ որոշակի աշխատանք՝ արտադրանքի ստանդարտիզացիայի մասով, արվել է: Սակայն, մյուս կողմից, որոշակի դերակատորում է ունեցել նաև այն տնտեսական բարդ իրավիճակը, որում հայտնվել է Ուկրաինան՝ ասոցացման համաձայնագրի վավերացումից հետո: Թերևս դրանով է պայմանավորված, որ ԵՄ-ն շարունակում է Ուկրաինայի քաղաքական և տնտեսական հովանավորչությունը: Այս իմաստով Եվրամիության դիրքորոշումը հստակ է:

Ինչ վերաբերում է առևտրային վերջին արտոնություններին, ապա դրանք առավել որոշիչ ու օգտակար են Ուկրաինայի համար, քան Եվրամիության: Մասնավորապես, տարբեր փորձագիտական գնահատականներով, նախորդ արտոնություններով սահմանված քվոտաները (առանց մաքսատուրքերի ապրանքաշրջանառության) Ուկրաինան արդեն սպառել էր, ուստի նոր քվոտաներն ապահովում են արտոնությունների շարունակականությունը: Ինչ վերաբերում է Եվրամիությանն, ապա կարճաժամկետ կտրվածքով, Եվրամիությունը կզրկվի որոշակի մուտքերից՝ ի դեմս չստացվող մաքսատուրքերի, սակայն երկարաժամկետ առումով ԵՄ-ն կընդլայնի իր շուկան:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 65%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    2 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: