Վրաստանի սահմանադրական փոփոխությունները վտանգե՞լ են նրա ժողովրդավարական կերպարը

Ինչպես և կարելի էր ակնկալել «Վրացական երազանք» կուսակցությունը, որը նախորդ տարի աշնանը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացավ խորհրդարանական մեծամասնություն, նախաձեռնել է սահմանադրական փոփոխություններ: Ստեղծված հատուկ սահմանադրական հանձնաժողովն իր աշխատանքներն ավարտել է 2017թ մայիսին՝ ներկայացնելով Սահմանադրության փոփոխության նախագիծ, որով նախատեսվում է կառավարման համակարգի փոփոխություն՝ անցում խորհրդարանական կառավարման համակարգի: Ըստ նախագծի՝ նախագահի լիազորությունները կրճատվում են: Բացի այդ, նախագահը պետք է ընտրվի ոչ թե համընդհանուր ընտրությունների միջոցով, այլ ընտրական կոլեգիայի կողմից: Նախատեսվում է նաև անցում կատարել 100% համամասնական ընտրակարգի՝ վերացնելով մինչ այժմ գործող մեծամասնական ընտրակարգը: Նախատեսվում են նաև փոփոխություններ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ընտրության կարգի, մարդու իրավունքների հետ կապված դրույթներում:
Սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելուց ի վեր՝ վրացական իշխանությունները բավական սերտ համագործակցել են քաղաքացիական հասարակության, քաղաքական տարբեր ուժերի, եվրոպական գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ, որը սահմանադրական իրավունքին առնչվող փաստաթղթերի գնահատման թերևս ամենահեղինակավոր կառույցն է Եվրոպայում:
Թեև նախագծի մշակման գործընթացը համեմատաբար հանգիստ էր, այն խորհրդարան ներկայացնելուց հետո առաջացան խնդիրներ: Խնդիրն այն է, որ սահմանադրական փոփոխությունների մշակված նախագծում խորհրդարանում առաջին ընթերցումից մի քանի օր առաջ մտցվել են փոփոխություններ: Ի տարբերություն նախապես մշակված տարբերակի՝ քվեարկության դրված նախագծի համաձայն, նախագահի ընտրության նոր կարգը ուժի մեջ է մտնում ոչ թե 2020 թվականից, այլ 2024-ից: Մեծամասնական ընտրակարգի վերացումը նույնպես հետաձգվում է 2024թ, արգելվում է արտասահմանցիներին գյուղատնտեսական հողերի վաճառքը և այլն: Փոփոխված նախագիծը խորհրդարանում հաստատվել է առաջին և երկրորդ ընթերցմամբ:
Նախագծում նման փոփոխությունները, սակայն, բավական բուռն արձագանք առաջացրին թե՛ ընդդիմության, թե՛ քաղաքացիական հասարակության շրջանում: Ընդդիմությունը բոյկոտեց խորհրդարանում նախագծի երկու քվեարկությունները: Իսկ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող շուրջ 32 կազմակերպություն համատեղ դիմում հղեցին միջազգային հանրությանը, որտեղ, մասնավորապես, իրենց դժգոհությունն էին հայտնում մեծամասնական ընտրակարգի չեղարկման հետաձգման որոշման հետ կապված:
Վենետիկի հանձնաժողովը ևս չողջունեց վրացական իշխանությունների նման քայլը: Հունիսի վերջին Վրաստան ժամանած Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուկիկիոն իր հիասթափությունը հայտնեց՝ շեշտելով, որ վերջին զարգացումները կասկածի տակ են դրել սահմանադրական փոփոխությունների նախապատրաստման համար իրականացված ողջ աշխատանքը: Բացի այդ, հանձնաժողովի նախագահը կարծիք է հայտնել նաև, որ եթե «Վրացական երազանքը» նախագծի փոփոխված տարբերակն ընդունի առանց մյուս ուժերի հետ համաձայնեցնելու, այն չի ունենա բավարար լեգիտիմություն:
Խորհրդարան ներկայացված փոփոխված նախգծի հետ կապված իր բացասական վերաբերմունքն է արտահայտել նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Ըստ նրա՝ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված նախագիծը պատրաստվել է բավական հապշտապ, և փաստաթղթի հետ կապված չկա կոնսենսուս: Մինչդեռ իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչները, լիովին այլ կարծիքի են և գտնում են, որ նախագիծը պատրաստվել է հանրային լայն ներգրավմամբ:
Փաստորեն, ստեղծվել է իրավիճակ, երբ իշխող կուսակցությունն ակտիվորեն առաջ է տանում իր նախաձեռնությամբ մշակված, այնուհետև փոփոխված սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Միևնույն ժամանակ այդ նախագծին դեմ է երկրի նախագահը, հիմնական ընդդիմադիր ուժերը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մի զգալի հատված: Բացի այդ, միջազգային գործընկերները ևս միանշանակ վերաբերմունք չունեն տվյալ նախագծի հետ կապված: Ստեղծված իրավիճակը բավական բարդ է և որոշակի ռիսկեր է պարունակում Վրաստանի ժողովրդավարական իմիջի համար: Նման ռիսկերից գլխավորը, թերևս, կարող է լինել սահմանադրական փոփոխությունների լեգիտիմության ցածր մակարդակը:
Ստեղծված իրավիճակի հնարավոր ռիսկերի գիտակցումը, ինչպես նաև միջազգային գործընկերների կոշտ գնահատականները թերևս կստիպեն վրացական իշխանություններին գնալ որոշակի զիջումների: Վրացական երազանք կուսակցության ներկայացուցիչներից արդեն հայտարարել են, որ նախագիծը մինչև երրորդ ընթերցման ներկայացվելը կարող է կրել որոշակի փոփոխություններ: Չնայած նման պատրաստակամությանը՝ ընդդիմադիր ուժերը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հազիվ թե համաձայն են նոր երկխոսության, քանի որ խորհրդարան ներկայացված նախագիծը համարում են լիովին տարբեր նախապես մշակված տարբերակից: Բացի այդ, ցանկացած երկխոսություն և դրա արդյունքում թեկուզ ոչ էական փոփոխությունները կարող են լեգիտիմացնել նոր նախագիծը, ինչը հազիվ թե բխում է ընդդիմադիր ուժերի շահերից: Միևնույն ժամանակ արդեն հնչում են փորձագիտական կարծիքներ, որ եթե աշնանը խորհրդարան ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագիծն (անկախ փոփոխություններից) ընդունվի երրորդ ընթերցմամբ, նախագահը նրա նկատմամբ կկիրառի իր վետոյի իրավունքը և «Վրացական երազանքը» ստիպված կլինի դիմել վետոյի հաղթահարման մեխանիզմին:
Այսպիսով Վրաստանում նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների գործընթացը թեև իրավական առումով որևէ խնդիր չունի, ժողովրդավարական նորմերի տեսանկյունից այն քննադատության հիմքեր է պարունակում: Խորհրդարանում մեծամասնություն ունեցող «Վրացական երազանքը» հայտնվել է բավական բարդ իրավիճակում և երկրի ժողովրդավարական կերպարը պահելու համար խնդիր ունի բավական լուրջ աշխատանք իրականացնել թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս:
-
20:43
Ամփոփվել են 2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագծի շուրջ քննարկումները
-
20:20
Մեծ Բրիտանիայի կառավարությունը Վրաստանին 5 մլն ֆունտ ստերլինգ լրացուցիչ ֆինանսական աջակցություն կտրամադրի
-
20:00
Մարտական հենակետերում անցկացվել են ստուգայցեր
-
19:35
Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների զարգացման ներուժ կա. Ռաիսի
-
19:19
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
-
19:10
Թուրքիայի նախագահը Մադրիդում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահի հետ
-
19:00
ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել
-
18:34
Ստորագրվել է ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագիրը
-
18:10
Աննա Վարդապետյանն ընտրվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում
-
17:29
Արայիկ Հարությունյանն ընդունել է Ավստրալիայի Հայ ավետարանչական ընկերակցության տնօրեն Գրիգոր Յումշաճգյանին
-
17:18
Երկօրյա այցով Հայաստան կժամանի Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարը
-
16:00
ՀՀ կենտրոնական բանկը և Վարշավայի ֆոնդային բորսան կնքել են Հայաստանի ֆոնդային բորսայի վաճառքի պայմանագիր
-
15:08
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
14:52
Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
-
14:51
Վահագն Խաչատուրյանը ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր
-
14:47
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Իսրայելի դեսպանին
-
14:15
44-օրյա պատերազմից հետո մինչ օրս անհետ կորած են համարվում 53 հոգի. բանակցում են աճյունների որոնողական աշխատանքները վերսկսելու համար
-
14:05
Արցախի իշխանությունների հետ քննարկվել է այլընտրանքային ճանապարհների հարցը․ Նախագահի մամուլի քարտուղար
-
13:56
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
13:42
Արցախի ԱԺ նախագահն խորհրդակցություն է հրավիրել
օրվա
շաբաթվա
ամսվա
-
14:53
Կհաջողվի՞ գազի միասնական շուկայի ձևավորումը ԵԱՏՄ-ում մինչև տարեվերջ
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
13:09
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է կիպրացի եվրոխորհրդարանական Կոստաս Մավրիտիսի հետ
-
17:41
Տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությանը նվիրված նամականիշի մարման արարողությունը
-
19:16
ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է պետական դավաճանության դեպքեր
-
20:06
Արցախի նախագահը հանրային գործիչների և ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է հանրային խորհրդի ձևավորման հարցեր
-
18:33
Կհարկվե՞ն արդյոք մասնավոր տրանսֆերտները
-
19:49
Երկրները լինում են կա՛մ ինքնիշխան, կա՛մ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի. Պուտին
-
15:37
Սերգեյ Լավրովը Մևլութ Չավուշօղլուի հետ կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հարցը․ Մարիա Զախարովա
-
10:47
Քոթանջյանի ներդրումն անգնահատելի է հայ թատրոնի և կինոյի զարգացման գործում. Փաշինյանը ցավակցել է Ռաֆայել Քոթանջյանի մահվան կապակցությամբ
Խոնավություն՝ 41%
Քամի՝ 4,63 կմ/ժ