ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուսաստանի և Վրաստանի միջև պայմանավորվածությունը հնարավո՞ր է

Agenda.ge

Աբխազական երկաթգծի գործարկման շուրջ քննարկումներ են ընթանում, սակայն լավատեսության հիմքերը դեռ խիստ սահմանափակ են։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հուլիսի 10-ին Հարավային Օսիայի արտգործնախարար Դմիտրի Մեդեյևի հետ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների համար հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ անդրադարձավ տարանցիկ առևտրին՝ խոսելով Հարավային Օսիայի պատվիրակության անդամների՝ նախագծին մասնակցելու պատրաստակամության մասին:

Դրա առնչությամբ նա մասնավորապես նշեց. «Մենք կարծիքներ ենք փոխանակել տարածաշրջանում տարանցիկ առևտրի կազմակերպման մասին, որոնց մեծ նշանակություն են տալիս Հարավային Օսիայի պատվիրակները, և պատրաստակամություն են հայտնել մասնակցել այս նախագծին: Մենք բարձր ենք գնահատում Հարավային Օսիայի այս կառուցողական դիրքորոշումը, առանց որի տարանցիկ առևտրի ծրագիրը չէր կարող իրականանալ ակնհայտ պատճառներով»:

Այս համատեքստում պետք է նշել նաև, որ 2017 թ.-ի հուլիսի 7-ին Պրահայում Ռուսաստանի հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հանդիպել է Ռուսաստանի պետքարտուղար, արտգործնախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հետ: Հանդիպման ընթացքում Աբաշիձեն և Կարասինն անդրադարձել են ռուս-վրացական առևտրային և տրանսպորտային հարաբերություններին: Ինչպես հաղորդում է Agenda.ge-ն, հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել մաքսային վարչարարության մեխանիզմի և տարածաշրջանային առևտրի մոնիտորինգի շուրջ 2011թ.-ին կնքված համաձայնագրի իրականացման վերաբերյալ:

Նշենք, որ 2011 թ.-ին ստորագրվել է Աբխազիայի և Հարավային Օսիայի միջոցով Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային միջանցքների վերաբերյալ համաձայնագիր: Համաձայնագիրը ստորագրվել է Ռուսաստանի կողմից Համաշխարհային առևտրի կազմակերպության անդամ դառնալու ընթացիկ բանակցությունների ժամանակ: Համաձայնագիրը ստորագրվել է այն բանից հետո, երբ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վետո է դրել Ռուսաստանի ԱՀԿ անդամ դառնալու վրա, այն նախապայմանով, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային միջանցքներն անցնեն Աբխազիայի և Հարավային Օսիայի միջով և վերահսկվեն միջազգային միջնորդների կողմից: Շվեյցարական SGS ընկերության հետ նախատեսվում է համաձայնագիր կնքել, որը կվերահսկի ապրանքի փոխանցումը:

Այնուամենայնիվ, համաձայնագրի իրականացումը շարունակաբար հետաձգվել է, քանի որ կողմերը չեն կարողացել պայմանավորվել Աբխազիայի և Հարավային Օսիայի մասնակցության հարցում: Իրականում Հարավային Օսիան և Աբխազիան հրաժարվել են թույլ տալ իրենց տարածքի միջով ապրանք տեղափոխել, եթե իրենք համաձայնագրի կողմ չեն հանդիսանում:

«Կոմերսանտի» այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը հրաժարվել է համաձայնագրին Հարավային Օսիայի և Աբխազիայի մասնակցության գաղափարից, Աբաշիձեն նշել է. «Իմ գործընկերոջ հետ մենք վերահաստատեցինք, որ 2011 թ.-ի համաձայնագիրը ստորագրվել է երկու կողմերի միջև՝ Վրաստանի և Ռուսաստանի, իսկ երրորդ կողմը կարող է միայն Շվեյցարիան լինել»:

Այսպիսով, մենք տեսնում ենք, որ կողմերը դեռևս պետք է որոշ քաղաքական խոչընդոտներ հաղթահարեն վերջնական համաձայնության հասնելու համար: Այնուամենայնիվ, ընթացող գործընթացի ինտենսիվությունը դրական ակնկալիքների հիմք է ապահովում: Պայմանավորվածության հասնելուց հետո բոլոր կողմերը կօգտվեն դրանից, առավել ևս Վրաստանը, որն ավելի ակտիվ դերակատարություն կստանա տարածաշրջանում որպես տրանզիտային երկիր: Հայաստանն, իհարկե, նույնպես կշահի պայմանագրից՝ ձեռք բերելով երկրորդ և երրորդ այլընտրանքային ուղիներ դեպի արտաքին աշխարհ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: