ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ռուս-ամերիկյան հարաբերությունները Պուտին-Թրամփ հանդիպումից հետո

G 20-ի շրջանակներում հուլիսի 7-ին տեղի ունեցած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադմիր Պուտինի առաջին հանդիպումից հետո, ռուս-ամերիկյան հարաբերություններում տեղի ունեցող զարգացումները կարող են առաջին հայացքից հակասական թվալ: Մի կողմից երկու երկրների ղեկավարների հաջողված համարվող հանդիպումը, որը նախատեսված կես ժամի փոխարեն տևեց մոտ երկու ժամ, մյուս կողմից Սպիտակ տան հայտարարությունը, որ աջակցում է ՌԴ դեմ պատժամիջոցներին և ՌԴ-ն հայտարարությունը, որ կարող է դիմել ԱՄՆ դեմ հակադարձ քայլերի՝ ԱՄՆ-ն կողմից ՌԴ դիվանագետների արտաքսման հետ կապված: Նշենք, որ այս միջադեպը  տեղի է ունեցել դեռևս Օբամայի վարչակարգի ժամանակ ՌԴ կողմից ԱՄՆ նախագահական  ընտրություններին միջամտելու մեղադրանքների պատճառով, որին սակայն ՌԴ չտվեց համարժեք արձագանք:

Չնայած հնչող հայտարարությունների հակասականությանը, կարևոր է հասկանալ իրականում ի՞նչ փուլում են գտվում ՌԴ-ԱՄՆ հարաբերությունները և առկա միտումներն ո՞ւր են տանում:

Սա հասկանալու համար, անհրաժեշտ է նախևառաջ հիմնվել ոչ թե հնչող հայտարարությունների, այլ կողմերի իրական քայլերի վրա: G 20-ի շրջանակներում տեղի ունեցած երկկողմ հանդիպումն արդեն իսկ ունեցավ իր տեսանելի արդյունքն՝ ի դեմս Սիրիայի հարավ-արևմուտքում հրադադարի պահպանման շուրջ համաձայնագրի ձեռբերման: Հանդիպումից հետո, հետաքրքրական էր նաև ԱՄՆ նախագահի հայտարարությունը` համատեղել ռուս-ամերիկյան ջանքերը կիբերանվտանգության ապահովման հարցում: Թեպետ հետագայում ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ առաջարկը իրատեսական չէ, ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն իր հերթին հայտարարեց, որ առաջարկի շուրջ բանակցությունները կընթանան տարբեր փուլերով:

ՌԴ-ԱՄՆ համագործակցության ևս մեկ օրինակ կարելի է դիտարկել ուկրաինական ճգնաժամի շուրջ բանակցություններում Թրամփի թիմի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակումը, որը խոսում է հարցի շուրջ ընդհանուր հայտարարի գալու պատրաստակամության մասին:

Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ում ՌԴ դիվանագետների ունեցվածքի հետ կապված խնդիրներին և ԱՄՆ կողմից ՌԴ դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորությանը, ապա այս դեպքում էլ կարող ենք փաստել, որ հայտարարություններն այնքան էլ չեն համապատասխանում իրական քայլերին: Ռուս դիվանագետների խնդրի հետ կապված բանակցություններ են ընթանում ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շենոնի և ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովի միջև: Այս շաբաթ պաշտոնյաների միջև տեղի ունեցած հանդիպումից հետո, պատասխանելով հարցին՝ հաջողվե՞ց կողմերի լուծել  խնդիրը, ռուս պաշտոնյան պատասխանեց՝ «գրեթե»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ կողմից ՌԴ դեմ նոր պատժամիջոցներին, ապա ԱՄՆ Սենատում հաստատված օրինագիծը շարունակում է խնդրահարույց մնալ և առկա տեղեկատվության համաձայն Սպիտակ տունը շարունակ համագործակցում է հանրապետական կոնգրեսականների հետ` հնարավորինս մեղմելու սահմանվող պատժամիջոցները:

Ուստի, եթե փորձենք ասվածն ամփոփել, ապա պետք է փաստենք, որ  ներկայիս փուլում ՌԴ-ԱՄՆ հարաբերություններում համագործակցության երկկողմ պատրաստակամություն է նկատվում: Ինչ վերաբերում է հնչող՝ երբեմն հակասական հայտարարություններին, ապա դրանք նույնպես կարելի է բնական համարել, քանի որ հաճախ նման հայտարարությունները նպատակ են հետապնդում բանակցություններում ամրապնդելու կողմերի դիրքերը:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: