ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Առաջին կիսամյակում Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 115 %

2017 թվականի հունվար-հունիս ամիսներին Արցախում տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա համապատասխան ժամակաշրջանի համեմատ կազմել է 115 տոկոս: Այս մասին հաղորդում է ԱՀ Ազգային վիճակագրական ծառության պաշտոնական կայքէջը, փոխանցում է Արցախպրեսը:

Ըստ աղբյուրի՝ 2017 թվականի առաջին եռամսյակում համախառն ներքին արդյունքը շուկայական գներով կազմել է 43.3 միլիարդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 108.1% -ի համեմատ:

 Ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսներին առավել բարձր ցուցանիշներ են գրանցվել արդյունաբերական արտադրանքի, շինարարության, արտաքին առևտրաշրջանառության ոլորտներում՝ համապատասխանաբար կազմելով 115.6%, 151,3% և 160.2%:

 Հարկ է նշել, որ արդյունաբերության ոլորտում նկատելի է հատկապես բացահանքերի շահագործումը: Արտաքին առևտրաշրջանառության ոլորտում արտահանման ծավալները զգալի աճել են՝ կազմելով 17.6 միլիարդ դոլլար և ապահովելով 170.6%:

 Գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքը կազմել է 5.1 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակշրջանի համեմատ նվազել է 15.1%-ով: Գյուղատնտեսության ոլորտին է վերաբերում նաև անտառային տնտեսությունը և ձկնորսությունը:

 Միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 101.1տոկոս, որը նախորդ տարվա համեմատ էական փոփոխության չի ենթարկվել: Մինչդեռ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.8% ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 1.2 տոկոս:

 Աճ է գրանցվել առևտրի շրջանառության և ծառայությունների ոլորտներում՝ համապատասխանաբար կազմելով 106.5 և 108.3 տոկոս:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    22.12.2024
       
    23.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: