ԵՐԵՎԱՆ 28 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպիսի՞ տնտեսություն ունի անկախության ձգտող Իրաքյան Քրդստանը

topwar.ru

Ինչպես հայտնի է, Իրաքի Քրդստանի ղեկավարությունը հայտարարել է սույն թվականի սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին: Չնայած վերջինիս նկատմամբ միջազգային հիմնականում բացասական արձագանքին, Իրաքի Քրդստանի ղեկավար Բարզանին հերքում է հանրաքվեն չեղյալ հայտարարելու կամ հետաձգելու որևէ առաջարկ:

Իրաքի Քրդստանի ղեկավարության կողմից հանրաքվեի նախաձեռնությունն ունի ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական հիմքեր:

Ստեղծված պայմաններում բավական հետաքրքիր է դիտարկել անկախության հավակնություններ ունեցող Իրաքյան Քուրդիստանի տնտեսական վիճակը:

 Իրաքի Քրդստանը հայտնի է նավթի հանքավայրերով: Այդ տարածի նավթի պաշարները գնահատվում են մոտ 45 մլրդ բարել: Այն  կազմում է Իրաքում արդյունահանվող նավթի պաշարների 60 %-ը:  Համաշխարհային մակարդակով, Իրաքի Քրդստանն աշխարհում վեցերորդ տեղում է նավթի պաշարներով:

Իրաքի Քրդստանը համարվում է նաև Մերձավոր Արևելքի գյուղատնտեսական կենտրոններից մեկը: Այս տարածքում աճեցվող հացահատիկի ծավալները կազմում են Իրաքի հացահատիկի պաշարների 75 %-ը:

2003թ-2014թթ. Իրաքի Քրդստանի տնտեսությունն աճ է ապրել: Մինչ 2014թ.-ը, բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ միջին ցուցանիշը մոտ 25 %-ով գերազանցել է Իրաքի մյուս տարածքների համանուն ցուցանիշը:

2014թ.-ից, ԻՊ առաջացմամբ, Իրաքի Քրդստանի տնտեսությունն անկում է ապրել: Պետական բյուջեն դատարկվել է  ահաբեկչության դեմ պայքարի համար իրականացվող հատկացումների պատճառով: Տնտեսության վրա բացասական ազդեցություն է գործել նաև նավթի համաշխարհային գների անկումը:

Հաշվի առնելով թե՛ քաղաքական հայտարարությունները, թե՛ տնտեսական այն վիճակը, որում այսօր հայտնվել է Իրաքի Քրդստանը, հարաքվեի անցկացման ու դրական արդյունքների հետևանքները ոչ միանշանակ  են անկախության հանգեցնելու տեսանկյունից:

Քաղաքական հայտարարությունների մասով, բավական հակասական են նույն Բարզանիի իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները:  Բարզանիի ավագ խորհդական, Իրաքի Ֆինանսների և Արտաքին գործերի նախկին նախարար Հոշիյար Զեբարիի հայտարարությունն առ այն, որ հանրաքվեի անցկացումը դեռ չի նշանակում անկախության հռչակում: Ըստ նրա՝ Քրդստանը պատրաստ է Իրաքի հետ բանակցություններ մեկնարկել:

Մյուս կողմից, տնտեսական անկախության հարցն է, ինչն այնքան էլ տրիվիալ չէ: Նախ, Քրդստանի աշխարհագրական դիրքն այդքան էլ նպաստավոր չէ անկախ տնտեսություն ստեղծելու համար: Իրաքյան Քրդստանի հարևաններն են Թուրքիան, Իրանը, Սիրիան և Իրաքը: Այս երկրները դեմ են Քրդստանի անկախացմանը, ուստի բավական մեծ հավանականությունը, որ անգամ անկախանալու դեպքում այն կարող է հայտվել մեկուսացման մեջ:   Մյուս կողմից, Քրդստանի տնտեսության հիմնական լոկոմոտիվը՝ նավթը, ողջ ծավալով արտահանվում է Թուրքիա (Ջեյհան) և այս առումով ևս հստակ չէ, թե արդյոք Անկարան կշարունակի գնել քրդական նավթը:Այս իմաստով, անկախ Քրդստանի առջև ծառացած է Թուրքիայից կախվածության մեջ գտնվելու սպառնալիքը:

Այս ամենը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ սեպտեմբերի 25-ին կայանալիք հանրաքվեն, այնուամենայնիվ կհանգեցնի Իրաքի հետ բանակցությունների մեկնարկի գործընթացին, իսկ Իրաքի Քրդստանի կարգավիճակը դեռ երկար քննարկումների առարկա է դառնալու:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 15%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    28 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: