ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Աշխարհի գավաթ. Արոնյանը հաղթահարեց առաջին շրջանը

Ruchess.ru

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կայացան 1/64 եզրափակչի երկրորդ պարտիաները, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Լևոն Արոնյանը կրկին հաղթեց Դանիել Կաուդերիին (ՀԱՀ) և անցավ 1/32 եզրափակիչ:

Հրանտ Մելքումյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի խաղացին,համապատասխանաբար, Բորիս Գրաչովի (ՌԴ) և Մաքսիմ Ռոդշտեյնի (Իսրայել) հետ: Այս խաղերում հաշիվը հավասար է՝ 1:1:

ԱՄՆ-ն ներկայացող գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը միավորը բաժանեց Անտոն Կովալյովի հետ (Կանադա): Առաջին պարտիայում Հակոբյանը պարտվել էր: Արդյունքում նրա մրցակիցն անցնում է առաջ:

Մրցակարգի համաձայն, այն խաղերում, որտեղ երկու պարտիաների արդյունքում հաղթողը չի որոշվել, կկայանա թայ-բրեյք (կարճեցված ժամանակով պարտիաներ):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  16° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: