ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Սա հայկական գերեզմանոց չէ». թուրքերը գերեզմանոցում հարձակվել են քրդերի սգո թափորի վրա

Ermenihaber

Թուրքիայում ազգայնամոլները հարձակվել են քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) փոխնախագահ Այսել Թուղլուքի մոր հուղարկավորության թափորի վրա, հաղորդում է Ermenihaber-ը:

Ներկայումս ազատազրկված Այսել Թուղլուքը մոր հուղարկավորությանը մասնակցելու նպատակով հատուկ թույլտվությամբ դուրս է եկել Քոջաելիի փակ ռեժիմի բանտից: Հանգուցյալին հողին հանձնելու նպատակով սգո թափորը շարժվել է Անկարայի Ինջեքի գերեզմանատուն:

Այստեղ հավաքված մի խումբ ազգայնամոլներ հարձակվել են թափորի վրա և թույլ չեն տվել հուղարկավորություն անել: Նրանք պնդել են, թե այդ գերեզմանոցը նահատակների համար է, այլ ոչ թե ահաբեկիչների:

«Սա հայկական գերեզմանոց չէ»,- հայտարարել են ազգայնամոլները:

Հարձակումից հետո Հաթուն Թուղլուքի մարմինը դուրս է բերվել գերեզմանից և տեղափոխվել այլ գերեզմանատուն:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    30°  16° 
    29.04.2024
    29°  17° 
    30.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: