ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կաթողիկոսը Կարո Փայլանի հետ քննարկել է Թուրքիայի հայ համայնքի խնդիրները

Սեպտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին, տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։

Նորին Սրբությունը ողջունել է պատգամավորի այցը Հայաստան «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի առիթով և գնահատանքով անդրադարձավ նրա խորհրդարանական գործունեությանը։

Տիար Կարո Փայլանը Վեհափառ Հայրապետին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Թուրքիայի հասարակական կյանքում առկա իրավիճակը։

Հանդիպմանը խոսվել է նաև Թուրքիայի հայ համայնքի և ազգային կյանքը հուզող զանազան խնդիրների մասին։ 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 17%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: