ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեզվական «սկանդալ» Ուկրաինայի և հարևանների միջև

uamodna.com

Ուկրաինայում ուժի մեջ է մտել նախագահ Պյոտր Պորոշենկոյի ստորագրած օրենքը, որով ուկրաիներենը հռչակվում է պարտադիր ուսուցման լեզու պետական դպրոցներում՝ սկսած 5-րդ դասարանից: Օրենքը չի արգելում մյուս լեզուների ուսուցումը, սովորողները կարող են մայրենի լեզուն ուսանել որպես առանձին առարկա: Սակայն, նոր օրենքը հարուցել է Ուկրաինայի հարևան երկրների դժգոհությունը: Այսպես, կրթության մասին Ուկրաինայի նոր օրենքի քննադատությամբ հանդես են եկել Ռուսաստանի, Հունգարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Մոլդովայի իշխանությունները:

Նշենք, որ Ուկրաինայի կրթության նախարարության վիճակագրության համաձայն երկրում սովորում է ազգային փոքրամասնության 400 հազար երեխա: Նրանց 90 տոկոսը կամ 356 հազար դպրոցներում որտեղ դասավանդվում է ռուսերեն, 16 հազարական երեխա դպրոցական ծրագիրը սովորում է հունգարերեն և ռումիներեն, 2700-ը՝ մոլդովերեն, 1800-ը՝ լեհերեն: Որպես առանձին առարկա՝ ուկրաիներենի համար այս դպրոցներում հատկացված է շաբաթական ընդամենը 2 ժամ:

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյատոն օրենքն անվանել է Ուկրաինայի համար «ամոթ և խայտառակություն», իսկ երկրի կառավարությունն այս կապակցությամբ դիմել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և մարդու իրավունքների ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարին: Հունգարիան նաև խոստացել է արգելափակել Եվրամիությանն Ուկրաինայի հետագա անդամակցությանն ուղղված բոլոր քայլերը:

Ռումինիայի նախագահ Կլաուս Յահաննիսն այս օրենքի ընդունման պատճառով չեղարկել է Ուկրաինա ծրագրված իր այցը: Ռումինիայի սփյուռքի նախարար Անդրեյ Պեստիրնակը Բուխարեստում Ուկրաինայի դեսպանի հետ հանդիպմանը պահանջել է, որ հարևան երկիրը հետևի իր ստանձնած պարտավորությանը՝ թույլ տալ էթնիկ ռումինացիներին ուսում ստանալ մայրենի լեզվով:

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը Կիևին կոչ է արել վերանայել նոր օրենքը «հանուն բարիդրացիական հարաբերությունների»:

Օրենքին խիստ է արձագանքել նաև Մոսկվան: «Չնայած օրենքում ռուսերենը չի հիշատակվում՝ ակնհայտ է, որ ուկրաինացի ներկայիս օրենսդիրների գլխավոր նպատակը Ուկրաինայի միլիոնավոր ռուսալեզու բնակչության շահերի ոտնահարումն է, բազմազգ պետությունում միալեզու համակարգի բռնի հաստատումը», - ասվում է այս կապակցությամբ Ռուսաստանի ԱԳՆ տարածած հայտարարությունում:

Կիևում օրենքի շուրջ առաջացած ողջ այս աղմուկը չեն հասկանում: Ուկրաինացի պաշտոնյաները նշում են, որ ուկրաիներենի իմացությունը հանդիսանում է երկրի ազգային անվտանգության խնդիրներից մեկը, և դպրոցներում ուկրաիներեն պարտադիր ուսուցումն ազգային փոքրամասնություններին հնարավորություն կտա ավելի լավ ինտեգրվելու ուկրաինական հասարակությանը: Բացի այդ, ուկրաինական իշխանություններն ընդգծում են, որ այս կապակցությամբ իրենց դժգոհությունն արտահայտած հարևան երկրներից ոչ մեկում չի գործում պետական դպրոց, որտեղ կրթական ծրագիրն ուկրաինացի երեխաների դասավանդվում է ուկրաիներեն լեզվով, և այնտեղ ուկրաինացիները հաճախում են կիրակնօրյա դպրոցներ:

Չնայած Կիևի փաստարկներին՝ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատարի մամուլի խոսնակ Մայա Կոսիյանչիչն Ուկրաինային կոչ է արել ներկայացնել օրենքն Եվրոպայի խորհուրդ՝ փորձագետների եզրակացությունը ստանալու համար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: