ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը պատրաստակամ է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի վերաբացման հարցում․ Բաբլոյան

Հայաստանը պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը ԵԱՀԿ հետ և Երևանում գրասենյակը վերաբացելու նպատակով: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ ԵԱՀԿ ներկայացուցիչների այցելությունները տարածաշրջան հնարավորություն կտան տեղում ծանոթանալու տարածաշրջանային խնդիրներին, անաչառ պատկերացում կազմելու դրանց մասին:  Արա Բաբլոյանի խոսքով՝ Հայաստանը սատարում է ԵԱՀԿ դիրքորոշմանը և կոչ անում իր բոլոր գործընկերներին՝ գործել համաձայն ԵԱՀԿ սկզբունքներին և միջազգային նորմերին: ՀՀ ԱԺ նախագահն ափսոսանք է հայտնել, որ ԵԱՀԿ գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը Երաևնում՝ հույս հայտնելով, որ կազմակերպությունը կգտնի սերտորեն շփվելու և համագործակցելու նոր ուղիներ:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ նշելով. «Մեզ համար մարդը մեծագույն արժեք է. ամեն ինչ ստեղծվում է նրա շուրջ: Կարևոր է նաև մարդու իրավունքի պաշտպանությունը: Որպես բժիշկ, որը պայքարել է հանուն մարդկային կյանքերի փրկության, ես հավասարապես ցավում եմ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից զոհվող երիտասարդների համար»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    28.12.2024
       
    29.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: