ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար պետք է սպասել Թուրքիայի ժողովրդավարացմանը. թուրքական կայք

Հոկտեմբերի 10-ին լրանում է 2009թ․ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների ստորագրման 8-րդ տարին։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ այս առիթով թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Ունալ Չևիքյոզը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավոր հեռանկարներին։ Նա մասնավորապես գրել է.

«Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը կամ այս հարցում որևէ դրական առաջընթացի արձանագրումը առաջադրեց որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայման, ինչը բարդացրեց իրավիճակը։ Հայաստանը, որ մինչ այդ պահը կարծում էր և համոզվել էր, թե Թուրքիան իսկապես անկեղծորեն ցանկանում է կարգավորել հարաբերությունները և հենց այդ նպատակով է ձեռնամուխ եղել արձանագրությունների ստորագրման գործընթացին: Բայց Հայաստանը դադարեց հավատալ Թուրքիայի անկեղծությանը, երբ վերջինս առաջ քաշեց նախապայմաններ»:

Հեղինակը նշում է, որ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանների պատճառով Հայաստանը հայտարարեց, որ չի վավերացնի արձանագրությունները, քանի դեռ Թուրքիան դրանք չի վավերացրել։ Իսկ 2015թ․ փետրվարին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանի օրակարգից լիովին հեռացրեց արձանագրությունների հարցը։

Սյունակագիրն անդրադառնում է նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ՀՀ նախագահի ելույթի հետևյալ տողերին․ «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով»:

Հիշեցնելով, որ մինչև 2018թ․ որևէ դրական առաջընթաց չգրանցվելու դեպքում Հայաստանը արձանագրությունները «առ ոչինչ» կճանաչի, Չևիքօզը նկատում է, որ Թուրքիայում տիրող քաղաքական դրությունից դատելով՝ դժվար թե մինչև 2018թ․ գարունը արձանագրությունների վավերացման ուղղությամբ որևէ առաջընթաց հնարավոր լինի։

«Հայաստանի հետ հարաբերություների կարգավորումը Թուրքիայի ժողովրդավարացման անհրաժեշտ պայմաններից էր։ Ժողովրդավարացման մի տարրը սառը պատերազմից մնացած այս իրավիճակի շտկումն էր, մյուսը՝ Թուրքիայի ներսում ապրող քուրդ հասարակության հետ հաշտեցումը։ Այս երկու հարցն էլ արդեն օրակարգում չեն։ Ժողովրդավարացումն էլ Թուրքիայում արդեն օրակարգում չէ»,-գրում է հեղինակը՝ հավելելով, որ կարգավորման համար արդեն ավելի ճիշտ կլինի սպասել Թուրքիայի ժողովրդավարացմանը։

Չևիքյոզի կարծիքով՝ հայկական կողմը սխալ կանի, եթե արձանագրությունները ճանաչի առ ոչինչ, քանի որ այդ դեպքում Թուրքիան հնարավորություն կստանա Հայաստանին «քավության նոխազ» դարձնելու և պնդելու, թե Հայաստանն առաջինն է հրաժարվել կարգավորման գործընթացից։ 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    27.12.2024
       
    28.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: